Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«FlyOne Armenia»-ն պատրաստ է Երևան- Ստամբուլ-Երևան ուղղությամբ առաջին չվերթին

«FlyOne Armenia» ավիաընկերությունը պատրաստ է Երևան- Ստամբուլ-Երևան ուղղությամբ առաջին չվերթի իրականացմանը, որը կայանալու է փետրվարի 2-ին: Բոլոր նախապատրաստական աշխատանքներն արված են, հակահամաճարակային միջոցառումները հաշվի են առնված: Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերի նկատմամբ հետաքրքրություն կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ ներկայում չվերթի առնչությամբ առկա աշխուժության մակարադակը համապատասխանում է ընկերության նախնական կանխատեսումներին:

«Մենք կարևորում ենք այս ուղղությամբ օդային հաղորդակցության վերականգնումը՝ փոխադարձության հիմքի վրա։ Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, այն շատ լավ հնարավորություն է պոլսահայ համայնքի և Մայր հայրենիքի միջև կապն ամրացնելու համար»,-ասաց Արամ Անանյանը:

Ավիաընկերության ուշադրության կենտրոնում են հակահամաճարակային միջոցառումները։ Օդանավում դիմակ կրելը պարտադիր է լինելու։ Ինքնաթիռները հագեցած են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97 տոկոսը: Արամ Անանյանն ընդգծեց՝ ուղևորների առողջությունն ու անվտանգությունն իրենց համար առաջնահերթություն է։

Սկզբնական շրջանում նախատեսված է Երևան- Ստամբուլ- Երևան ուղղությամբ շաբաթական երկու չվերթ իրականացնել: Չվերթի համար նախատեսված օրերն են՝ երկուշաբթին և ուրբաթը: Առաջիկայում ավիաընկերությունը նախատեսում է Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով իրականացնել շաբաթական երեք թռիչք՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

«FlyOne Armenia» ընկերությունը դիմել էր թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթներ իրականացնելու համար: Հայաստանի և Թուրքիայի ավիացիոն իշխանությունները բավարարել են ընկերության հայտը: Նույն ուղղությամբ շաբաթական երկու չվերթ իրականացնելու թույլտվություն է ստացել նաև թուրքական Pegasus ավիաընկերությունը:

«FlyOne Armenia» ավիաընկերությունը 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նույնականացման ծածկագրերը: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում