Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ իշխանությունները համագործակցության նոր ձեւաչափ կստեղծեն Ուկրաինայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ:
«Մենք համագործակցության նոր ձեւաչափ կստեղծենք Եվրոպայում Ուկրաինայի, Լեհաստանի եւ Բրիտանիայի միջեւ»,-հայտարարել Է Զելենսկին՝ փետրվարի 1-ին հանդես գալով Ուկրաինայի Գերագույն ռադայի նստաշրջանի բացմանը: Դրա հետ մեկտեղ նախագահը նման ձեւաչափի մանրամասնությունները չի նշել: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Ջոնսոնը փետրվարի 1-ին այցով կմեկնի Ուկրաինա:
«Եվրոպական համերաշխություն» խմբակցությունից Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել Է, որ Ջոնսոնի այցի ժամանակ Ուկրաինայում կգտնվի Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, նրանք, հավանաբար, հռչակագիր կստորագրեն նոր միության շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: