Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ընդդիմությունը շահագրգռված չէ Սահմանադրական փոփոխությամբ, որովհետև այս Սահմանադրությունն իրենց հոգեզավակն է  

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն արդեն ձևավորվել է, բայց դրան զուգահեռ կարծիքներ են հնչում, որ պետք չի կառավարման մոդելի փոփոխություն, նաև վարչապետը հայտարարեց, որ փաստ չէ, որ սահմանադրական փոփոխություններ ընդհանրապես տեղի կունենան: Դուք ունե՞ք մտահոգություններ այս առումով:

Նախ ձևավորվել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ: Այսինքն հայեցակարգային մոտեցումները ձևակերպվելու են և առաջադրվելու են մասնագետներից կազմված հանձնաժողովին: Սահմանադրական փոփոխություններ պետք են, թե ոչ, դրան բազմիցս անդրադարձ եղել է, առնվազն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները դեռևս 2015 թվականին, երբ Սահմանադրության նախագիծը կոնվեյերի սկզբունքով փուլ առ փուլ հրապարակայնացվում էին, այն ժամանակ ենք ներկայացրել, թե որոնք են հիմնական խնդիրները, և  գնահատականներ ենք տվել: Այնուհետև 2018 թվականից հետո առնվազն 4 տարի այդ Սահմանադրությունը փորձարկվել է, կյանքով է անցել աուդիտ և բացահայտվել են մի շարք համակարգային խնդիրներ, որոնք հաստատում էին այն մտահոգությունները, որոնք մենք ժամանակն ներկայացնում էինք մինչև 2018 թվականը: Այն, որ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ստեղծվել է, դա փաստ է, և դրանից հետո ցանկացած մեկնաբանություն՝ կլինեն փոփոխություններ, թե չեն լինի, դառնում են անիմաստ: Որովհետև չի կարող լինել մի գործընթաց, որն ուղղված է  Սահմանադրության բարեփոխումների իրականացմանը ու հետո որևէ փոփոխություն չիրականացվի: Այլ հարց է, որ վարչապետի վերջին հայտարարությունը առաջացրել է որոշակի տարակուսանք, որովհետև կարծես թե միտում կա, որ կարող է և Սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտություն չլինի և ավելի շուտ խոսքը վերաբերի Սահմանադրությունից բխող օրենսդրության փոփոխություններին: Բայց, կներեք, օրենսդրության փոփոխության համար կա Ազգային ժողով: Բուն խնդիրը մեզ համար իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքի ապահովումն է: Ոչ թե կառավարման մոդելի փոփոխության հարցն է առանցքում, այլ իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքի երաշխավորումը, որը այս Սահմանադրությունը, ցավոք սրտի,  նաև նախորդ Սահմանադրությունները չեն ապահովել: Օրինակ, շատ պարզ ու ակնհայտ է, որ խորհրդարանի կողմից գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները չեն գործում, և Սահմանադրությամբ են ամրագրված այդ մեխանիզմները: Մասնավորապես, կառավարությանն առընթեր կառույցների՝ ԱԱԾ, ոստիկանություն, ՊԵԿ, տեսչական մարմիններ, Քննչական կոմիտե, Հակակոռուպցիոն կոմիտե, այդ բոլորի նկատմամբ խորհրդարանի վերահսկողությունն ամրագրված չէ Սահմանադրությամբ: Երկրորդ խդնմիրը, որը բացահայտվեց պատերազմի ընթացքում և դրանից հետո, զինված ուժերի հրամանատարության հարցն է: Հաջորդը, երաշխավորված չէ խորհրդարանական փորքամասնության որոշիչ մասնակցությունը համակարգային նշանակություն ունեցող խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման մեջ: Հաջորդը, առանց Ազգային ժողովի համաձայնության, որպես բարձրագույն ներկայացուցչական մարմնի, զինված ուժերի օգտագործումն է Հայաստանի սահմաններից դուրս: Այսինքն մենք արդեն իսկ ունենք մի շարք խնդիրներ, որոնք չեն կարգավորվում Սահմանադրությամբ իշխանությունների տարանջատման և փոխզսպումների սկզբունքի տեսակետից, և որոնք ռիսկեր են առաջացնում ժողովրդավարական կառավարման համար: Այնպես որ Սահմանադրության բարեփոխումը կամ նոր Սահմանադրության ընդունումը  առավել քան արդիական խնդիր է, և կապված չէ որևէ քաղաքական կոնյուկտուրայի հետ:

Տեսակետ կա, որ սահմանադրական փոփոխությունները պետք է տեղի ունենան ոչ շուտ, քան 10 տարին մեկ, բայց քանի որ Հայաստանում ոչ մի անգամ լեգիտի հանրաքվե տեղի չի ունեցել, գոնե  այս անգամ դա պետք է տեղի ունենա, որպեսզի ամրագրվի Սահմանադրությունը ժողովրդի քվեով: Կիսո՞ւմ եք այս մոտեցումը:

Լեգիտիմությունն ունի երկու բովանդակություն. Մեկը փաստաթղթի լեգիտիմությունն է. այս փաստաթուղթը լեգիտիմ է  ավտորիտար կառավարման տեսակետից, բայց լեգիտիմ չ ժողովրդավարական կառավարման տեսակետից, երկրորդը՝ ընդունման տեսակետից: Ընդունման տեսակետից, այո, ոչ մի Սահմանադրություն լեգիտիմություն չի ունեցել, բայց նաև պետք է ամրագրել բովանդակության տեսակետից ևս լեգիտիմություն չեն ունեցել: Այսինքն մենք այստեղ ունենք խնդիր ունենալու Սահմանադրություն, որը թե բովանդակությամբ, որպես ժողովրդավարական պետության կենսագործունեությունը երաշխավորող, ապահովող, սահմանող Սահմանադրություն, և թե ընդունման տեսակետից լեգիտիմության վերականգնման խնդիր կա:

Այսինքն բոլոր առումներով սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտությո՞ւն են:

Այո, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն օրակարգում է՝ անկախ քաղաքական դերակատարներից, և անկախ նրանից, թե ով ինչ է ասում:

Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտեց և ներկայացուցչի չի ունենալու սահմանադրական բարեփխումների խորհրդում:

Զարմանալի չի, որ ընդդիմությունը հրաժարվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին մասնակցելուց: Դա ոչ թե պայմանավորված է նրանով, որ որպես ընդդիմություն դեմ են հանդես գալիս, այլ նրանով, որ սա իրենց Սահմանադրությունն է: Իրենք շահագրգռված չեն Սահմանադրությամբ փոփոխությամբ ոչ թե այն պատճառով, որ դա  իշխանությունն է ուզում, այլ իրենք 2015 թվականին ընդունված Սահմանադրության ջատագովներն ու գաղափարակիրներն են: Այդ Սահմանադրությունը իր բովանդակությամբ որպես բուն ժողովրդավարական կառավարման Սահմանադրություն, ամբողջությամբ համապատասխանում է իրենց գաղափարներին, իրենց արժեքներին: Այդ դեպքում ո՞նց կարող են մասնակցել մի բանի փոփոխությանը, որն իրենց հոգեզավակն է: Այնպես որ, ես այստեղ ոչ մի դժբախտություն կամ ողբերգություն չեմ տեսնում, և ավելի լավ է, որ չեն մասնակցում, որովհետև դա շատ ավելի ազնիվ է: Իսկ թե ինչ արդյունքներ կունենանք այս խորհրդի արդյունքում, դա արդեն աշխատանքը ցույց կտա: Պարզ է, որ ձևական մասնակցության ոչ նպատակ, ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում