Նորվեգիայում դատարանն այսօր ևս 4 շաբաթով ավելացրել է Անդերս Բրեյվիկի հանդեպ կիրառված նախնական կալանքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:
Դա նշանակում է, որ Բրեյվիկը ոչ միայն կմնա կալանքի տակ, նա նույնիսկ չի ունենա հարազատների հետ հանդիպելու, կալանքի տակ գտնվող այլ անձանց հետ շփվելու և նամակագրության հնարավորություն:
Հուլիսի 25-ին դատարանը Բրեյվիկի նախնական կալանքի ժամկետ էր որոշել մինչև այս տարվա սեպտեմբերի 19-ը, որին այժմ կավելանա ևս 4 շաբաթ:









































