Friday, 26 04 2024
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է

Թռչնամսի ներկրման հանդեպ սակագնային քվոտայի կիրառումը նպատակին չի ծառայի. Ինչու են դժգոհ տեղական տնտեսվարողները

Կառավարության որոշմամբ 2022թ-իներրորդ երկրից թռչնամսի  ներկրման հանդեպ սակագնային  քվոտա կկիրառվի:  Կիրականացվի 30․0 հազար տոննայի չափով թռչնամսի սակագնային քվոտայի բաշխում, որը թույլ կտա ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին ՀՀ թռչնամիս ներմուծել գործող 80% չափով, բայց ոչ պակաս, քան 0․7 եվրո 1 կգ-ի համար մաքսատուրքի դրույքաչափի փոխարեն 25% չափով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրված լիցենզիայի առկայության դեպքում։

«Առաջին լրատվական»-ը  Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ փորձեց պարզել՝ արդյոք սա կկարագավորի՞ ներքին մրցակցային խնդիրները և հատկապես ի՞նչ չափով կնպաստի տեղական արտադրության  պայմանների բարելավմանը, ինչ վիճակում է հայկական  թռչնաբուծության  ինքնաբավության մակարդակը և այլ հարցեր:

«Այս կարգավորումներն անհրաժեշտ, սակայն՝ ուշացած  ու մասնակի  են, հետևաբար իրենց նպատակին մեծ հաշվով  չեն ծառայի, չեն վերացնի առկա մրցակցային անհավասար պայմանները հատկապես տեղական տնտեսվարողների համար»,-այսպիսի  ընդհանուր կարծիք հայտնեց Ստեփանյանը: Վերջինս իր  բնորոշումը բացատրեց այն հանգամանքով, որ   վերջին տարիններին կտրուկ ավելացել է թռչնամսի ներկրումը Ուկրաինայից (անցած տարի կազմելով ընդհանուր ներկրման ծավալի 47 տոկոսը) և Վրաստանից, ցավոք,  հակամրցակցային էժան գներով՝ի հակակշիռ ԱՄՆ-ից, Բրազիլիայից,Ռուսաստանից ներկրվողի,որտեղի ապրանքն ավելի բաարձրորակ է, և ի վնաս օբյեկտիվ պաատճառներով ավելի բարձր գին ունեցող տեղական  արտադրանքի: Ստեփանյանն Ուկրաինայի և Վրաստանի թռչնամսի  գների ցածրությունը հետևյալ  գործոններով է պայմանավորում: Դրանցից մեկն,ըստ նրա, այն է, որ  այս երկրների համար Առևտևրի միջազգային կազմակերպությունը տվել  0 տոկս դրույքաչափով ներկրելու  արտոնություն,որի պատճառով մեր ներկրողների զգալի մասը սկսել է  շրջվել դեպի այս երկրներ: Երկրորդը՝ այս երկրներն ունեն թռչնակերի  ինքնաբավ արտադրություն և նույնիսկ արտահանում են: Մյուս գործոնն էլ այն է,որ  լայնորեն սուբսիդավորվում են այդ երկրների տնտեսության բոլոր ճյուղերը,արտադրությունները և հատկապեսս գյուղարդյունաբերությունը, ընդ  որում՝  միջազգային կազմակերպությունների գործուն,ազդեցիկ  օգնությամբ: Արդյունքում  տեղականի համեմատ՝ նշված երկրներից բերվող  թռչնամիսը աննախադեպ հակամրցակցային գներով է մտնում շուկա, միևնույն ժամանակ խիստ կասկածելի   որակական հատկանիշներով: Ստեփանյանի պնդմամբ՝ ուկրաինական էժան մսի մեջ  3-4տոկոսը գերազանցող,անթույլատրելի չափի  սառույց է  պարունակում: Դա էլ բավարար չէ՝ միայն անցած տարի միությունը Սննդի տեսչության հետ համատեղ  1տոննա ուկրաինական թռչնամիս են դուրս գրել անպիտան լինելու պատճառով:Այսինքն՝ եթե հանենք այդ սառույցի զանգվածը, ինքնարժեքը տեղականի գնին  հավասար է լինելու:

Մեր զրուցակիցը նշում է, որ արդեն երեք տարի է՝ բարձրացնում էին Ուկրաինայից ներկրվող թռչնամսի քվոտան, սերտիֆիկատը վերանայելու, նորից  հաստատելու հարցը, բայց միայն հիմա են անդրադառնում խնդրին և այն էլ մասնակի են բավարարում իրենց պահանջը և վստահաբար չի ապահովելու հավասար մրցակցային պայմաններ: «Խնդիրն ավելի բազմակողմանի է և իրապես կարգավորելու համար իմ համոզմամբ՝ պետք էր աշխատել  ավելի բարձր  մաքսատուրք  սահմանել ուկրաինական և վրացական թռչնամսի ներկրման  վրա՝ հաշվի առնելով վերջիններիս համար ԱՀԿ-ի կողմից ներկրման 0 տոկոսադրույքի արտոնությունը և որակային խնդիրները, նաև այն կարևոր գործոնը, որ մեզ մոտ ոչինչ չի սուբսիդավորվում՝ ո´չ կերի, ո´չ դեղանյութերի, ո´չ ներկրվող ճտերի ներկրումը, ոչինչ: Այսքանից հետո պատկերացնո՞ւմ եք,  թե ինչ անհավասար պայմաններ են:

Հետևաբար նրա համոզմամբ՝ էկոնոմիկայի նախարարությունը պետք է  քվոտայի չափորոշիչներ սահմանելիս՝ հիմք ընդուներ ոչ թե տարեկան ներկրման ծավալի միջին ցուցանիշները, այլ թռչնամսի շուկայի իրավիճակը, պահանջարկն  ու տեղական  արտադրողի կարիքներն ու շահերը: Ավելին՝ նա մատնանշում է  այլ երկրների օրինակելի փորձը, որով ամեն եռամսյակը մեկ է վերանայվում քվոտան, որն էլ իր հերթին  հնարավորություն է տալիս սեզոնային քվոտային փոփոխություններ անել՝ ի շահ իրենց երկրի:

Թե ինչու՞ է հայկական թռչնամիսը ավելի թանկ, մեր զրուցակիցն ասաց, որ մեզ մոտ ավելի էժան գին հնարավոր չէ մի քանի պատճառներով. մենք եռակի անգամ ավելի էներգիա  ենք ծախսում, թռչնակեր, ի տարբերություն այլ երկրների,գլխավոապես ներկրում ենք Ռուսաստանից,Վրաստանից, որտեղ գները բարձրացվել են, սակայն այնուհանդերձ մեզ մոտ թռչնամիսը գրեթե չի թանկացել,շատ չնչին և արտադրողների աշխատողների աշխատավարձերի չբարձրացման հաշվին օրինակ, օգուտի հաշվին, քանի որ պետությունը հնարավորություն չունի էական սուբսիդավորում ապահովելու, սա էլ նպաստում է  ինքնարժեքի բարձրացմանը:

Իսկ հարցին, թե ինչու մեզ մոտ չի բարձրանում շուկայի ինքնաբարության մակարդակը,Ստեփանյանը հարցով պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ մեզ մոտ հավկիթի շուկան  դարձավ ինքնաբավ, որ ոչ մի կախում չունի երրորդ երկրից»,-: Իր խոսքը պարզաբանեց այսպես. «Մենք ունենք  ներուժ, բայց ոչ մի ներդրող չի անում ներդրում  նույն պատճառով, ինչ որ վերևում նշեցի. տեղի արտադրողն ինչ էլ անի, իրեն մեջտեղից ճղի, դրսից բերվում է անհամեմատ ավելի էժան թռչնամիս, ու ստեղծվում է մրցակցային անհավաասար պայմաններ»,-եզրափակեց թռչնաբույծների միության նախագահը:

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում