Ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականում հրապարակվել է ֆրանսիացի լրագրող Ժան Լուի Թրոմբլենի հոդվածը՝ Արարատ լեռան մասին: Ըստ Akunq.net կայքի, հոդվածում Արարատ լեռը ներկայացված է որպես պատմական Հայաստանի մի մաս:
Հոդվածի հեղինակը մասնավորապես ասում է. «Պատմական Հայաստանում, ներկայիս Թուրքիայում գտնվող Արարատ լեռը 5137 մետր բարձրություն ունի։ Այն շարունակում է կախարդել մարդկանց, մարդիկ այստեղ որոնում են Նոյյան տապանի հետքերը»:
Հոդվածում խոսվում է նաև Ուրարտական թագավորության, հայկական Վանա լճի, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին՝ առանձին նշելով նաև այն, թե ինչպես վերջին տարիներին վերանորոգվեց այն:
Թրոմբլեն նշում է, որ հայերն այն Մասիս են անվանում, թուրքերը՝ ցավերի սար, իսկ պարսիկները՝ Նոյի լեռ:










































