Transparency International-ը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս 2021թ.» տարեկան իր զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանում հակակոռուպցիոն պայքարին։ Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների ենթախմբում, որը չի ընդգրկում ԵՄ անդամներին, ըստ Transparency International-ի կոռուպցիայի մասին այս տարվա զեկույցի, միայն երեք երկրներ՝ Վրաստանը (55), Հայաստանը (49) և Չեռնոգորիան (46) արձանագրել են գլոբալ 43 միավորից ավելի բարձր ցուցանիշ: Ենթախմբի մնացած բոլոր երկրների ցուցանիշներն ավելի ցածր են: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ: