Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ մոտ ժամանակներս Ադրբեջան կայցելեն թուրքական մի շարք ռազմական առաքելություններ։ Այս մասին հայտնում են ռազմական աղբյուրները։
Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կնքված ռազմավարական գործընկերության ու փոխօգնության մասին պայմանագրի շրջականերում կայանալիք այդ այցերը տեղի են ունենալու սեպտեմբերի կեսերին։ Դրանց ընթացքում քննարկվելու է ռազմատեխնիկական համագործակցության խնդիրը և ռազմական ոլորտի հեռանկարային նախագծերը։







































