Քիչ Առաջ ՀԱԿ իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ Սարգիս Գևորգյանը ազատ է արձակվում, որովհետև վերաքննիչ դատարանը պատճառաբանված չի գտել քննիչի որոշումը, իսկ Արտակ Կարապետյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել 3 միլիոն դրամի գրավը: Տիգրան Առաքելյանի գործով նիստը դեռևս ընթանում է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին բերման ենթարկված և հաջորդ օրը ձերբակալված 7 ակտիվիստներից 4-ին` Արեգ և Վահագն Գևորգյաններին, Դավիթ Քիրամիջյանին և Սահակ Մուրադյանին օգոստոսի 12-ի երեկոյան բաց էին թողել, իսկ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ դատարանը երկամսյա կալանք էր կիրառել:
Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, Արտակ Կարապետյանին` 316 հոդվածի 1-ին մասի, իսկ Սարգիս Գևորգյանին և Վահագն Գևորգյանին` 258 հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով:










































