Friday, 31 03 2023
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմեն Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը
Իրանը բացատրություն է պահանջում Ալիևից. բանալին Էրդողանի ձեռքում է, իսկ ու՞մ ձեռքում է Էրոդողանը
19:30
Քո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ
ԱԺ միջադեպի մասով քաղաքական հետևանք միանշանակ լինելու է
Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացվել է ԱԽ արտահերթ ընդլայնված նիստ, տրվել են մի շարք հանձնարարականներ
Արցախում պարտվել են Հայաստանը, Իրանը, Արևմուտքը. Թեհրանը՝ վճռական ընտրության խաչմերուկում
18:50
«Իսրայելը Ադրբեջանը վերածում է Իրանի դեմ անվտանգության սպառնալիքի». Իրանի ԱԳՆ
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթի մատակարարումը
18:30
Ուկրաինական ուղղափառ եկեղեցու աջակիցների և ընդդիմադիրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Կիև-Պեչորյան մայրավանքի մոտ
ԱԺ ՀՅԴ պատգամավորը հարվածել է գործընկերոջն ու թաքնվել կանանց զուգարանում
Թուրքիայի նախկին նախագահն առաջիկա ընտրություններում աջակցելու է ընդդիմության միասնական թեկնածուին
Երիտասարդին գտել են զուգարանից. Վահագն Ալեքսանյանը միջադեպից մանրամասներ է հայտնել
Ստում են թե՛ Արծվիկ Մինասյանը, թե՛ մյուս դաշնակները. Վլադիմիր Վարդանյանն իր տեղից ոչ մի քայլ չի արել․ Վահագն Ալեքսանյան
Սլովակիայի հայազգի քաղաքացին մեղադրվում է Հյուս. Կորեայից ՌԴ զենք մատակարարելու մեջ
Ինչ-որ առարկայով հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն․ ՔԿ
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
17:58
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը բրոնխիտ ունի
Վլադիմիր Վարդանյանը չի բացառում` ընդդիմադիր պատգամավորը ինչ-որ գործիքով է հարվածել
Միջադեպի գործով պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է
17:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. Վարչապետ
«Հոկտեմբերի լեզվով» խոսելու պահանջ
Պուտինը հաստատել է արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը. մանրամասներ
Հրաչյա Սարգսյանը ինքնակամ գնացել Է հակակոռուպցիոն կոմիտե
Ադրբեջանական գազն արդյոք ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ պատժամիջոցներ չկան Ալիևի ռեժիմի դեմ. Լորան Վոքիե
Ուղիղ. Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցը
17:20
ՀԱՊԿ-ում հայտնել են աշխարհում լարվածության աճի մասին՝ կազմակերպության անդամների համար իրական սպառնալիքներով
17:14
Եղանակը Հայաստանում – Ապրիլ 1, 2023

ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության դեսպանին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հունվարի 25-ին ընդունել է ՀՀ-ում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուսալ Ազամ Սարքերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, կողմերը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության ներկա իրավիճակն ու հեռանկարները:

«Ի պատասխան Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններում Բանգլադեշում առկա հետաքրքրության և այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու դեսպանի պատրաստակամությանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտում ներկայում իրականացվող բարեփոխումները: Բարձրագույն կրթության միջազգայնացման համատեքստում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է օտարերկրյա ուսանողների ներգրավման, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների շարժունության ապահովման և միջբուհական համագործակցության զարգացման բաղադրիչները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կողմերը ներկայացրել են իրենց երկրների բուհերում օտարերկրյա ուսանողների համար նախատեսված իրավակարգավորումները, մասնագիտությունների առաջնահերթությունները և այլ խնդիրների վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության որակի ապահովման և միջբուհական համագործակցության զարգացման հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև արտերկրում հայկական մշակութային ժառանգության կարևոր նմուշ հանդիսացող Դաքքայի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու պահպանման, վերականգնման և ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացը: Ողջունելով Բանգլադեշի կառավարության այդ նախաձեռնությունը՝ մշակութային ժառանգության պահպանման՝ պետությունների հանձնառության շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել փորձագիտական աջակցություն ցուցաբերելու ՅՈՒՆԵՍԿՕ–ին համապատասխան հայտի ներկայացման գործընթացում և դեսպանի ուշադրությունն է հրավիրել 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրին: Նա հույս է հայտնել, որ գործընկեր երկրների կողմից իրավիճակի արձանագրումների արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա իր հսկողության ներքո հայտնված հազարավոր հայկական պատմամշակութային հուշարձանները ոչնչացնելուց և դրանց ծագումն աղավաղելուց:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև մշակույթի ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրման հնարավորությանը: Կողմերը քննարկել են նաև կրթության և մշակույթի ոլորտներում երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում