«Արմեն Սարգսյանը պետք է հեռանար, նրա հրաժարականը կապված է առաջիկայում սահմանադրական փոփոխությունների հետ»,- տեսակետ է հայտնում քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։ Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը երեկ ընդգծեց, որ փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան․ «Այն, որ մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորում, չի նշանակում, որ դա անպայման կպսակվի Սահմանադրության փոփոխություններով։ Վարչապետը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի առջև առկա է Սահմանադրությունը «աուդիտի» ենթարկելու խնդիր։ Անտինյանը նկատում է՝ ամեն ինչ կախված է արտաքին գործընթացների հետ, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունը երկրում։