Այսօր երկխոսության կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը, արձագանքելով երկխոսության ՀԱԿ աշխատանքային խմբի անդամ Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, որ օգոստոսի 23-ին կքննարկվի միայն ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպը, նշեց. «Կոալիցիոն պատվիրակության անդամ ՕԵԿ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը արդեն պատասխանել է այդ հարցին և ես համակարծիք եմ նրա հետ»:
Հիշեցնենք, որ երկխոսության կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն այսօր առավոտյան լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ հաջորդ` օգոստոսի 23-ին նախանշված հանդիպմանը իրենք քննարկելու են օգոստոսի 9-ի միջադեպի խնդիրը և շարունակելու են օրակարգային հարցերի քննարկումը:










































