Wednesday, 01 05 2024
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց

Այդ անկլավները Ռուսաստանն է տվել Ադրբեջանին, հիմա ի՞նչ պատճառով հետ վերցնի. Հույսները ռուսների վրա չենք կարող դնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քարտեզագետ և աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանը

Պարոն Գալիչյան, Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը կողմ է հայադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկին առանց որևէ նախապայմանի։ Ավելին, նա նշել է, որ Բաքուն կողմ է, որ այդ գործընթացը սկսվի առանց ժամանակ կորցնելու։ Ինչո՞ւ է Բաքուն շտապողականություն ցուցաբերում, և ի՞նչ է շահելու Հայաստանը այդ գործընթացից, ինչո՞ւ է Բաքուն արագացնում գործընթացը:

-Սահմանագծում իրականացվել է Սովետական Միության օրերին: 1969-70-ականներին Սովետական Միությունը ժամանակին թղթեր է վավերացրել, իսկ 2010-ին մեր նորանկախ պետությունը վավերացրել է Հայաստանի ներքին բաժանումները, որոնց մեջ ներառված են նաև մեր և Ադրբեջանի սահմանները, մեր վարչատարածքային բաժանումների մեջ սահմանամերձ շրջանները ներառում են նաև Ադրբեջանի սահմանը, և սրանք բոլորը մենք վավերացրել ենք 1969-ին և 2010-ին:  2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը իր ԶՈւ-ն պետք է տաներ խորհրդային իր սահմանները, բայց մայիսին, անտեսելով իրենց վավերացրածը, ներխուժեցին Հայաստանի տարածք՝ Վերին Շորժա և Կութի շրջաններում, նաև Նախիջանից փորձ արեցին, ինչը չհաջողվեց: Ամեն դեպքում իրենք ներխուժել են Հայաստանի տարածք, բայց իրենք նույն քարտեզները վերցրել կեղծել են և ցույց են տալիս որպես իրենց սահմաններ, մինչդեռ իրենց ստորագրությամբ և կնիքով վավերացրած քարտեզների վրա սահմաններն այն են, ինչ Սովետական Միությունը հրատարակել էր 1970 թվականին: Դժբախտաբար, այդ քարտեզներում կան հայտնի անկլավները, այդ քարեզների մեջ նշված են շուրջ 1500 քառակուսի կիլոմետր տարածքներ, որոնք Ադրբեջանին են հատկացվել Կարմիր Քրդստանի պատրվակով 1927-1940-ականներին: Դրանք բոլորը հատկացվել են Ադրբեջանին որպես Կարմիր Քրդստանի համար արոտատեղի ապահովելու, սակայն երբ Կարմիր Քրդստանը չեղարկվեց, այդ տարածքները Հայաստանին չվերադարձրին, այլ մնացին Ադրբեջանին: Եթե մենք նայենք 1922-1923թթ. Խորհրդային  շտաբի քարտեզները, որոնց մասին ՌԴ նախագահ Պուտինը երկու ամիս առաջ նշեց, որ Մոսկվան սահմանազատման աշխատանքում անպայման պետք է ներգրավվի, քանի որ Ռուսաստանը ունի քարտեզներ, որ ուրիշ ոչ ոք չունի, այդ քարտեզներում անկլավները չկան: Մենք հենց այդ քարտեզների ուղղությամբ պետք է շարժվենք, օգտվենք այդ քարտեզներից, քանի որ դրանց մեջ Հայաստանի տարածքներից Ադրբեջանին չէին հատկացվել այդ արոտավայրերը և անկլավներ այդ քարտեզում գոյություն չունեին: Սակայն բերված օրինակներից պարզ է դառնում, որ խորհրդային իշխանությունները որոշել էին այդ արոտավայրերը մեզ չտալ:

Այսօր մենք ուզենք, թե չուզենք, պետք է սկսենք գոնե 70-ականների սահմաններից, այսինքն՝ Ադրբեջանը պետք է հետ քաշվի Հայաստանի տարածքներից, որտեղ ներխուժել է ամիսներ առաջ: Պետք է հաշվի առնել նաև, որ այդ տարածքները Ադրբեջանին ապօրինի են տրվել, և սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն իրականացնելիս պետք է դրանք քննարկվեն: Եվ պետք է պնդել, որ պետք է վերադառնալ 20-ականների քարտեզներին:

Որևէ դրական քայլ սահմանազատումից Հայաստանը կարո՞ղ է ստանալ:

-Մենք պետք է հասնենք նրան, որ նախ Ադրբեջանը մեր սահմաններից դուրս գա, դրանից հետո մենք արդյոք գո՞հ ենք խորհրդային շտաբի գծած սահմաններից թե ոչ, սա այլ խնդիրն է: Բայց այստեղ ուրիշ խնդիր է առաջ գալիս, Ադրբեջանն  ասում է, որ մենք ժառանգն ենք Ադրբեջանի անկախ Հանրապետության և ոչ թե  Սովետական Ադրբեջանի: Մենք ժառանգորդներն ենք Առաջին Հանրապետության, իսկ Առաջին Հանրապետության ժամանակ Ադրբեջանի տարածքում չէր գտնվում Նախիջևանը, նրանք պետք է առաջին հերթին Նախիջևանը վերադարձնեն: Մենք պետք է մեր պահանջը դնենք, մեր իրավունքը պահանջենք, և թերևս դրանց միջոցով կարող ենք սակարկել և մեր կորցրած արոտավայրերի մեծ մասը հետ ստանալ:

Իրատեսակա՞ն է, որ դրանք կարող ենք հետ ստանալ:

-Իրատեսական է, բայց սա երկար ժամանակ պահանջող գործընթաց է, քանի որ իրավական տեսանկյունից պետք է քննարկումներ ծավալվեն: Հետո մենք չենք կարող հույսներս դնել միայն Ռուսաստանի վրա: Սահմանազատման գործընթացն իրականացնելիս մենք պետք է ունենանք չեզոք երկրների ներկայացուցիչներ, որ այդ գործը վերահսկի, քանի որ Խորհրդային Միության մեջ հենց Մոսկվան էր  վերահսկում և որոշում, և 1500 քառակուսի կիլոմետրը և անկլավները Ռուսաստանն է տվել Ադրբեջանին: Հիմա ի՞նչ պատճառով հետ վերցնի, թեև Պուտինը հայտարարեց, որ 20-ականների քարտեզներից իրենք ունեն և պետք է դա օգտագործեն: Բայց վերջերս էլ լսեցի, որ պարոն Փաշինյանը հայտարարեց 70-ականների քարտեզների մասին, որտեղ այդ տարածքները կորցրած ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում