Իսրայելցի փորձագետները կարծիք են հայտնել այն մասին, որ Համասի ենթակայության տակ գործող «Ազգային դիմադության կոմիտե» ռազմականացված կազմակերպությունը ֆինանսավորվում է շիական «Հիզբուլլահ»-ի կողմից, որին իր հերթին աջակցում է Իրանը: Այս մասին տեղեկացնում է mignews.com-ը:
Միաժամանակ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Իսրայելի ուղղությամբ նետված ռումբերից մեկը չի պայթել: Իսրայելի իշխանությունները խնդրել են քաղաքացիներին չմոտենալ ռումբին՝ անվտանգության նկատառումներով:
Ինչպես հայտնում է mignews.com-ը` հղում անելով պաղեստինյան աղբյուրներին, իսրայելական ռումբերից մեկը Գազայի Զեյթուն թաղամասում ընկել է բնակելի շենքի վրա:
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելը, ի պատասխան Էյլաթի մոտակայքում տեղի ունեցած մի քանի ահաբեկչությունների, այսօր ռմբակոծել է Գազայի հատվածում գտնվող «Ազգային դիմադության կոմիտե» ռազմականացված կազմակերպության հենակետերը, սպանել կազմակերպության առաջնորդներից մեկին և ևս 5 մարդու:









































