
Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Գայի պողոտա-Ա. Հովհաննիսյան և Բաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված Jinbei մակնիշի և Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկներ Գևորգ Զոհրաբյանն ու Վահե Հակոբյանը, մինչև կժամանեին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։