Sunday, 07 06 2026
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց

Միջազգային շուկաների անհանգստությունը կանդրադառնա Հայաստանի վրա

Միջազգային բորսաներում կարևոր ինդեքսների անկումների խնդրով զբաղվում են աշխարհի բոլոր խոշորագույն վերլուծական կենտրոնները, բայց վերջնական պատասխան չի կարելի ակնկալել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ Սամվել Ավագյանը նշեց, որ խնդիրն այն է, թե որքանով շարունակական կլինեն անկումները և որքանով ռազմավարական բնույթ կկրեն: Նոր միտում է ի հայտ եկել՝ գլոբալ անվստահություն է առաջանում արժեթղթերի նկատմամբ: Եթե այդ անվստահությունը խորանա և երկարատև բնույթ կրի, կփոխվի համաշխարհային տնտեսության ողջ կառուցվածքը:

«Արժեթուղթը եվրոպական ու հատկապես ամերիկյան տնտեսության ամենակարևոր հենասյուներց մեկն է: Եթե վստահությունն արժեթղթի նկատմամբ՝ հատկապես խոշոր ու կայուն ընկերությունների արժեթղթերի նկատմամբ, շարունակի անկում ապրել, հետևանքներն աղետալի կլինեն ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար: Եվ այդ հետևանքների բացասական մասը նույնիսկ դժվար է կանխատեսել, որովհետև կարող է հանգեցնել խոշորագույն, ամենավստահելի ընկերությունների սնանկացմանը»,- ասաց Ս. Ավագյանը:

Տնտեսագետի խոսքով՝ համաշխարհային տնտեսությունը գտնվում է կառուցվածքային նոր փոփոխությունների շեմին, որի պատճառով արժեթղթին՝ որպես ներդրումային գործիքի, փոխարինում են այլ ակտիվներ, առաջին հերթին՝ ոսկին: Այստեղ այլընտրանք չկա՝ կա՛մ արժեթուղթ պետք է լինի, կա՛մ ոսկի, սակայն ոսկին պասիվ ակտիվ է՝ ի տարբերություն արժեթղթի:

Անդրադառնալով ԱՄՆ-Չինաստան տնտեսական հարաբերությունների հնարավոր զարգացումներին, երբ Չինաստանը մտորում է պարտատոմսերի վաճառքի մասին, Ս. Ավագյանը նշեց, որ, հանդիսանալով ԱՄՆ-ի ամենախոշոր պարտատերը (ամերիկյան պարտատոմսերի ամենամեծ բաժինը՝ 1.2 տրլն դոլարի չափով, գտնվում է Չինաստանի ձեռքում), Չինաստանը չի կարող պարտատոմսերը հետ վերադարձնել ԱՄՆ-ին, որովհետև պարտատոմսերի թողարկման պայմաններում նման բան չի նշվել, բայց Չինաստանը կարող է այդ պարտատոմսերը հանել երկրոդային շուկա և փորձել վաճառել ավելի էժան գնով:

«Չինաստանը կարող է 2 քայլ անել՝ իր ձեռքում գտնվող պարտատոմսերի հսկայական ծավալները հանել երկրորդական շուկա և հրաժարվել հետագայում պարտատոմսեր գնելուց: 2 դեպքում էլ ամերիկյան տնտեսությունը ուժեղ հարված կստանա, պարտատոմսերի շուկան կփլուզվի, ամբողջ շրջանառությունը կանգ կառնի, կարող է խուճապ առաջանալ ու բոլորը կսկսեն իրենց պարտատոմսերը վաճառել:

Այսինքն, Չինաստանը մի գործիք ունի, որով կարող է փլուզել ամերիկյան ֆոնդային բորսան»,- հայտնեց Ս. Ավագյանը՝ հավելելով, որ ներկայում Չինաստանում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը կարող է խնդրել Չինաստանին՝ կտրուկ քայլեր չանել, երաշխիք տալ, որ առաջիկա 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ը մարումները կանոնավոր կկատարի:

Հարցին, թե ինչպե՞ս միջազգային այս անհանգստությունը կանդրադառնա Հայաստանի վրա, Ս. Ավագյանը նշեց, որ սա շատ նուրբ հարց է. «ՀՀ ԿԲ-ն տարիներ շարունակ բոլորին հավատացնում էր, որ կան ինչ-որ տեսակի արժեթղթեր, որոնք հուսալի են գրեթե 100%-ով: Դրա հիման վրա մշակել են միջազգային պահուստների կառավարման քաղաքականությունը, կենսաթոշակային բարեփոխումների օրենքը: Կենսաթոշակային հիմնադրամներն իրենց ակտիվները պետք է պահեն արժեթղթերում, որոնք ԿԲ-ն դասակարգել է հուսալի և ոչ հուսալի արժեթղթեր:

Այդ «հուսալի արժեթուղթ» տերմինը կիրառելով՝ իրենք երաշխավորում են կենսաթոշակային հիմնադրամների կենսունակությունը: Մինչդեռ, միջազգային շուկայում ընթացող պրոցեսները ցույց են տվել, որ գոյություն չունեն 100%-ով հուսալի արժեթղթեր: Դա միֆ է: Այդ տեսությունը, որ ընկած է ԿԲ քաղաքականության հիմքում, հօդս է ցնդում: Իսկ այդ տեսության պատճառով ԿԲ միջազգային պահուստների 80%-ը ներդրված է արժեթղթերի մեջ»: Ըստ տնտեսագետի, եթե իրավիճակը շուկայում առաջիկա տարիներին չշտկվի, ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը հայտնվում է ռիսկային ծրագրերի գոտում:

Տնտեսագետը հիշեցրեց, որ ԿԲ-ն վաճառել է ոսկին, վաճառել է բոլոր տեսակի մյուս ակտիվները, հրաժարվել միջազգային պահուստների դիվերսիֆիկացիայից, քանի որ իրենց տեսության մեջ կա «գերհուսալի արժեթուղթ» հասկացություն և գնել են այդ գերհուսալի արժեթուղթը: Մասնագետները ԿԲ-ին բազմիցս զգուշացրել են, որ չի կարելի միջազգային պահուստները միակողմանի ձևով տեղաբաշխել, ու ընդհանրապես այդ կատեգորիան՝ «գերհուսալի արժեթուղթ», գոյություն չունի, իսկ ԿԲ աշխատակիցները դա չեն ընդունել և չեն ընդունում:

«Standard & Poor’s-ի կողմից ԱՄՆ առաստաղային վարկանիշի իջեցումը գուցե սթափեցնի ԿԲ մասնագետներին, որ այդ դատարկ տեսություններով չտարվեն ու դատարկ տեսությունների հիման վրա քաղաքականություն չմշակեն»,- հույս հայտնեց Ս. Ավագյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում