«Առաջին լրատվական»-ի թղթակիցը քիչ առաջ Սևանի մայրուղու վրա ականատես է, թե ինչպես է այրվում մարդատար ավտոբուսը՝ Սևանի պետավտոտեսչության հենակետի շրջակայքում։
Քիչ առաջ, Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ ավտոբուսում բռնկված կրակը հնարավոր է եղել մարել։ Զոհեր չկան։ Թեթև այրվածք է ստացել ավտոբուսի վարորդը՝ 1978թ. ծնված Կ. Մեխակյանը։
Նա տեղափոխվել է Սևան քաղաքի հիվանդանոց։ Նրա վիճակը, բժիշկների գնահատմամբ, բավարար է։









































