Էստոնիայի պաշտպանության նախարարության վրա զինված հարձակում իրականացրած հայազգի Կարեն Դրամբյանի դեմ գարնանը հարուցված քրեական գործը կարճվել է:
Ինչպես հաղորդում է DzD.ee գործակալությունը, Դրամբյանի դեմ հարուցվել էր քրեական գործ այն բանի համար, որ նա մայիսի 11-ին հարբած և զինված քայլել էր Լիյվալայի փողոցներով։ Ոստիկանությունը տուգանք էր նշանակել այդ արարքի համար, ինչի կապակցությամբ Դրամբյանը բողոք էր հղել դատարան: Դատաքննությունը դեռ ավարտին չէր հասել, երբ Դրամբյանը սպանվեց փոխհրաձգության ժամանակ:
Հիշեցնենք, որ Կարեն Դրամբյանը զոհվել էր օգոստոսի 11-ին, երբ հարձակում էր իրականացրել Էստոնիայի պաշտպանության նախարարության շենքի վրա:











































