Friday, 26 04 2024
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա

Արևմուտքը Հայաստանում փնտրում է քաղաքականություն

ՀԱՊԿ ղազախական «արշավին» Հայաստանի մասնակցությունից հետո հնչում են գնահատականներ, որ այդ հանգամանքը վնասել է Հայաստանի վարկն Արևմուտքում: Զուտ մեխանիկական իմաստով այդ տրամաբանությունը հասկանալի է՝ խոսքը վերաբերում է ոչ ժողովրդավարական, ամբողջատիրական երկրների ակումբում գործողության, որին մասնակցում է նաև ժողովրդավարական հեղափոխություն իրականացրած և ժողովրդավարությունը զարգացման ուղենիշ հռչակած Հայաստանը: Սակայն, գործնական պատկերը ձևավորվում է իրական քաղաքականության մի շարք հանգամանքներով, այլ ոչ պատճառահետևանքային մեխանիկական տրամաբանությամբ կամ «լոգիկայով»՝ ինչպես հայտնի անեկդոտում: Ըստ այդմ, դիտարկենք խնդիրը այդ համատեքստում:

Նախ, առ այսօր չկա որևէ նշան, որը թույլ կտար եզրակացնել Հայաստանի վարկի անկում կամ դրա հետ կկապված խնդիր: Իհարկե, Արևմոտքում կարող են լինել շրջանակներ, որոնք խոսեն այդ մասին, որոնք համարեն Հայաստանի քայլը սխալ: Եվ դա միանգամայն բնական է, այդպիսի խմբեր կամ շերտեր կան նաև Հայաստանում, ու շատ հասկանալի է և անգամ ողջունելի է, որ կարծիքները լինում են տարբեր, բազմազան: Սակայն դա ամենևին «ֆատալիզմի» մասին եզրակացության հիմք չէ: Չկան դրսևորումներ, որոնք թույլ կտան խոսել Հայաստանի խնդիրների մասին: Արտաքին որևէ գործընկեր չի արտահայտվել այդ մասին: Եվ սա զարմանալի էլ չէ, քանի որ նրանց համար ղազախական խաղն ունի շատ ավելի լայն և ընդգրկուն բնույթ, ըստ այդմ նաև միանգամայն ըմբռնելի է թերևս այդ խաղում Հայաստանի մասնակցության դրսևորումը, որը մեծ հաշվով դուրս չի եկել ֆորմալ անհրաժեշտությունների շրջանակից ու տրամաբանությունից, որ Հայաստանն ունի ՀԱՊԿ անդամության բերումով: Առավել ևս, որ ՀԱՊԿ ստորաբաժանումը Ղազախստանում այդպես էլ չի կատարել գործողություններ, որոնք կարող էին առաջացնել միջազգային գնահատականի հետ կապված լուրջ խնդիրներ:

Հետևաբար, Հայաստանի արևմտյան խնդիրների վերաբերյալ գնահատականները թերևս չափազանցված են, ինչը իհարկե բոլորովին չպետք է նշանակի ՀԱՊԿ վերաբերյալ որոշումների արդարացվածության հիմք: Խնդիրը այն է, որ Հայաստանում կա իրավիճակի վերագնահատման խորքային անհրաժեշտություն, թե Արևմուտքի հանդեպ ժողովրդավարական հարաբերության, թե ՀԱՊԿ ուղղությամբ կամ եվրասիական ուղղությամբ Հայաստանի քաղաքական վարքագծային ներուժի առումով: Անենք, որովհետև այս կողմին դուր կգա, կամ չանենք, որովհետև այն կողմին դուր չի գա, սա քաղաքական տրամաբանություն չէ: Թե այս, թե այն կողմի հետ աշխատանքը և մոտեցումը պետք է հիմնված լինի Հայաստանի շահերը և հետաքրքրությունները շոշափող, միաժամանակ նաև թե այս, թե այն կողմի համար գործընկերային որոշակի ելակետեր պարունակող քաղաքական բովանդակության վրա: Այս տեսանկյունից, հերթական անգամ դրսևորվեց ոչ միայն Հայաստանի համար «եվրասիական ակումբի» էությունն ու դրանից բխող թե քաղաքական, թե քաղաքակրթական վտանգները, այլ նաև Հայաստանում արևտյան քաղաքական «դիսկուրսի» գրեթե դատարկությունը, երբ գործնականում բոլոր մոտեցումները կառուցված են դուրս գալ-չգալու, կամ մի ուղղության համեմատ մյուսի ավելի լավն ու գրավիչ լինելու վրա: Այսինքն, բաներ, որոնք մարդկային և արժեհամակարգային տիրույթում հասկանալի ու պարզ են բոլորին վաղուց, կամ շատերին՝ եթե ոչ բոլորին, սակայն քաղաքական իմաստով ոչինչ են, որովհետև քաղաքականությունը շահերի շոշափում է, հաճախ անգամ արժեհամակարգային իմաստով հիմնավորապես տարբեր թվացող շահերի: Այդ տեսանկյունից, հերթական անգամ արտացոլվեց Հայաստանում արևմտյան քաղաքական ուղղության քաղաքական կոնցեպտուալ բովանդակության մշակման հրամայականը, երկրպագուական  աղմուկի փոխարեն: Սա կարևոր է նաև հենց արևմտյան գործընկերների համար՝ քաղաքական գործընկերների, որոնք Հայաստանում փնտրում են քաղաքականություն, որովհետև երկրպագուների պակաս չեն ունեցել երբեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում