Friday, 26 04 2024
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից

Մամիկոն Ասլանյանի՝ համայնքապետ դառնալու համար անհրաժեշտ  են միայն քաղաքական պայմանավորվածություններ

Վերաքննիչ վարչական դատարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերաքննիչ բողոքը: Արդյունքում ստացվում է այնպես, որ այս պահին Վանաձորում ավագանու նիստ հրավիրելու և համայնքի ղեկավար ընտրելու համար խոչընդոտ և արգելք չկա։

Ինչպես հայտնի է՝ ամենաշատ քվեներ ստացած Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը չունի բացարձակ մեծամասնություն և ընտրվելու համար նրան կամ որևէ այլ հնարավոր թեկնածուին անհրաժեշտ է քաղաքական պայմանավորվածություն կամ  կոալիցիա։ Մամիկոն Ասլանյանի դեմ, հիշեցնենք, քրեական գործը հարուցվել է 2021թ. սեպտեմբերի 14-ին։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մամիկոն Ասլանյանը  Վանաձոր քաղաքի կոնկրետ հասցեների նպատակային նշանակությունը փոխել է՝ բնակավայրերի նպատակային նշանակության հողերից դրանք դարձնելով  էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի, որի լիազորությունը չի ունեցել. արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս: Մամիկոն Ասլանյանին վերագրված են նաև այլ արարքներ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընտրական իրավունքի մասնագետ Վարդինե Գրիգորյանը պարզաբանեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո  նախատեսվում է, որ հաջորդ օրվանից ավագանին իր լիազորությունները ստանձնում է, դրանից 20 օր անց ավագանու նիստ հրավիրում․ «Ենթադրում եմ, որ այդ  ժամկետները կպահպանեն, չնայած հնարավոր է՝ ավելի շուտ հրավիրեն։ Այսինքն չեմ կարծում, որ 20 օր կսպասեն, ավելի շուտ կհրավիրեն։ Առաջին նիստին պետք է  ընտրվի համայնքի ղեկավար»։

Գրիգորյանի խոսքերով՝ օրենսդրությունը նախատեսում է 20 օրյա ժամկետ, բայց այս պահից սկսած ավագանիներն իրենց լիազորությունները ստանձնել են․ «Եթե Վանաձորի  ժամանակավոր պաշտոնակատարը իր լիազորությունները պահպանում է՝ հաշվի առնելով, որ հրավիրվել էր արտահերթ նիստ, այս դեպքում պետք է հրավիրի ավագանու նիստ; Եթե չանի, դա կիրականացնի  աշխատակազմի ղեկավարը։ Պարզապես մի փոքր տարօրինակ էր,  ժամանակավոր պաշտոնակատարն իր լիազորությունները դադարեցրեց, բայց այդ ընթացքում դեռ չկար համայնքի ղեկավար կամ դրա լիազորությունները ստանձնած անձ։ Այնպես որ վստահ չեմ՝ վերջում նորից վերականգնվել է ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները, թե ոչ։ Բայց կրկնում եմ՝ կա՛մ ինքը պետք է նիստ հրավիրի կա՛մ աշխատակազմի ղեկավարը»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ քանի որ վանաձորում ոչ մի ուժ չունի բացարձակ մեծամասնություն անհրաժեշտ է կոալիցիա կամ քաղաքական  պայմանավորվածություն։ Մեծ հաշվով ստացվում է, որ Վանաձորում իրավական հարցերը կարգավորվել են, մնում  է հասնել քաղաքական պայմանավորվածության․«Մամիկոն Ասլանյանն էլ իհարկե առաջադրվելու հնարավորություն ունի՝ չնայած կալանավորված լինելու հանգամանքին։ Որպես ավագանու անդամ ինքը  նաև քվեարկելու հնարավորություն պետք է ունենա։ Կալանքի դեպքում օրենքը ոչ մի սահմանափակում չի  նախատեսում։ Կալանավորված անձը կարող է լինել ինչպես թեկնածու, այնպես էլ համայնքի ղեկավարի թեկնածու։ Պարզապես այստեղ բնականաբար նա չի կարողանա իր լիազորություններն իրականացնել, կընտրվի փոխքաղաքապետ, նա կիրականացնի  այդ լիազորությունները՝ մինչև որ ընտրված համայնքապետի վերաբերյալ որոշում կայացվի»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում