ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Գերմանիայի ներկայացուցիչները երեկ հայտարարել են, որ մտադիր են սկսել Սիրիայի դեմ՝ Անվտանգության խորհրդի կողմից պատժամիջոցների կիրառման մասին փաստաթղթի մշակման աշխատանքները:
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ֆիլիպ Փարհեմը հայտարարել է, որ եկել է ժամանակը, որպեսզի հետագա քայլերը կատարի Անվտանգության խորհուրդը: Համանման հայտարարությամբ հանդես են եկել նաև Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Գերմանիայի ներկայացուցիչները:
Միաժամանակ՝ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ չնայած նախագահ Օբամայի կողմից Բաշար Ասադին հրաժարական տալու կոչ անելու փաստին, ԱՄՆ-ը իր դեսպանին Դամասկոսից հետ չի կանչելու:









































