Դանիայի ռազմական հետախուզության ղեկավար Լարս Ֆինդսենին կալանքի տակ են վերցրել գաղտնիացված տեղեկատվության արտահոսի մեջ մեղադրանքով: Այդ մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
«Պաշտպանութան նախարարության հետախուզական ծառայության ղեկավար Լարս Ֆինդսենը դեկտեմբերի 9-ից գաղտնիության պայմաններում կալանքի տակ Է գտնվում գաղտնի եւ խիստ գաղտնիացված տեղեկատվության արտահոսի մեջ մեղադրանքով, որը կարող Է վնաս հասցնել Դանիայի անվտանգությանը կամ օտարերկրյա տերությունների հետ նրա հարաբերություններին»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Ֆինդսենին պաշտոնից հեռացրել են 2020 թվականի օգոստոսին: Նրա ու եւս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ստուգում են անցկացրել իրազեկիչներից ստացված տվյալների հիման վրա, որոնք պատմել են, որ ռազմական հետախուզությունը գործունեություն Է իրականացրել, որը խախտում Է Դանիայի օրենսդրությունը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Է, որ Դանիայի զինվորականները ձեռնամուխ են եղել առաջին Էլեկտրաինքնաթիռների փորձարկումներին: