Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Մալաթիայի նահանգում կործանվել է Թուրքիայի ցամաքային զորքերի 2-րդ բանակային հրամանատարությանը պատկանող AH-1 Cobra տիպի ուղղաթիռը։
Ուղղաթիռը կործանվել է վայրէջք կատարելիս, նրանում գտնվել են երկու կապիտաններ, որոնցից մեկը զոհվել է։ Մյուս վիրավոր օդաչուին տեղափոխել են հիվանդանոց։ Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով։









































