Էստոնացի գործարար Մարսել Վիչմանը Հայաստանում կզբաղվի ոսկու արդյունաբերությամբ: Նա սկսել է Հայաստանում ոսկու արդյունաբերման աշխատանքներով զբաղվել դեռ 2007-08 թվականներին, երբ մեր երկրում ոսկի արդյունաբերելու համար էստոնացի որոշ գործարարներ հիմնադրամ էին ստեղծել և մեծ գումարներ ներդրել: Սակայն հիմնադրամը շուտով լուծարվեց, քանի որ չէր բավարարում ներդրողների պահանջները:
Վիչմանն այժմ ցանկանում է միայնակ զբաղվել Հայաստանում ոսկու արդյունահանման աշխատանքներով:
Վիչմանը համարվում է Էստոնիայի 12-րդ ամենահարուստ մարդը` 1.24 միլիարդ էստոնական կրոն կարողությամբ: Նա տրանսպորտային մի շարք ընկերությունների և արդյունաբերական ձեռնարկությունների սեփականատեր է:









































