Friday, 26 04 2024
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից

Տարիներ շարունակ վարչապետն ասում է՝ Սահմանադրությունն ենք փոխելու, սա ենք անելու, նա ենք անելու, բայց ոչինչ չեն անում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր ամանորյա ուղերձում նշել է, որ պետք է դառնանք մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր համաշխարհային մեծ ներուժը, հետևաբար պետք է բացել հայրենիքի դռները մեր բոլոր հայրենակիցների համար: Նա հավելել է, որ դրա համար պետք է փոխենք Սահմանադրությունը, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները, մեր ողջ ժողովուրդը կարողանան ազատորեն մաս կազմել ու ծառայել հայրենիքին: Ինչպե՞ս եք սա գնահատում, դուք պատկերացնո՞ւմ եք, թե Սփյուռքն ինչ մասնակցություն կարող է ունենալ:

Չեմ ուզում նսեմացնել նախագահի խոսքը, բայց այն, ինչ ինքն ասել է, նորություն չէ, հազար անգամ ես դա լսել եմ: Կարևորը ոչ թե նորությունն է, այլ այն, որ իր ասածները շատ ճիշտ են և անհրաժեշտ, և պետք է իրագործվեն: Մենք երկար տարիներ խոսում ենք, որ սա պետք է անենք, նա պետք է անենք, որոշ գաղափարներ լավ են, որոշ գաղափարներ էդքան լավ չեն, բայց անկախ նրանից, լավն են, թե լավը չեն, այդ գաղափարները երբեք իրականություն չեն դառնում, ու չեն գործադրվում: Երկար տարիներ խոսում են ամեն տեսակ հարցերի մասին, խոսում են, որ պետք է Սահմանադրությունը փոխենք, առիթ տանք, որ սփյուռքահայերը գան, ՀՀ քաղաքացի լինեն, ստանձնեն բարձր պաշտոններ, այդ թվում նախարարների, կամ ԱԺ պատգամավորի թեկնածու լինեն:  Վարչապետ Փաշինյանն ինքը տասնյակ անգամ  ասել է այս մասին, բայց մի անգամ ոչ մի քայլ չի արել: Եթե իսկապես հավատում է, որ այս բաները կարևոր է, ապա պետք է քայլեր արվեն, ոչ թե անընդհատ խոսենք, խոսենք, որ սա ենք անելու, նա ենք անելու, Հայաստանը պետք է վերածենք դրախտավայրի: Այս բոլորը օդում խոսքեր են, անիմաստ խոսքեր են: Երկար տարիներ խոսում են, որ պետք է Հայաստանի խորհրդարանն ունենա երկրորդ պալատը, ԱՄՆ Կոնգրեսի նման, որը կլինի սփյուռքահայերի ներկայացուցչություն: Երկար տարիներ խոսվում է այդ մասին, 2019-ի սեպտեմբերին, երբ ես Հայաստան այցելեից և հանդիպեցի վարչապետ Փաշինյանի հետ, ներկայացրեցի իրեն, որ մենք կազմակերպում ենք Սփյուռքի հայկական խորհրդարան, ինքը ասաց՝ ես մի առաջարկ ունեմ, որ այդ խորհրդարանը  ընտրվի Սփյուռքում, իրենց հանդիպումները լինեն Երևանում, և մենք կկազմակերպենք խորհրդարանին կից վերին պալատ, և  Սփյուռքի խորհրդարանականները այնտեղ կարող են ժողովներ գումարել: Ես անմիջապես ասացի, որ ներկայիս Սահմանադրության մեջ նման բան գոյություն չունի: Որպեսզի դա կարողանանք անել, պետք է Սահմանադրությունը փոխվի: Բացի այդ, նախքան վարչապետ լինելը Փաշինյանն անընդհատ հայտարարում էր, որ այս Սահմանադրությունը լավը չէ, պետք է փոխվի, բայց երբ վարչապետ դարձավ, իրեն հարցրեցի՝ ի՞նչ պետք է անեք Սահմանադրությունը, ասաց՝ ոչ, Սահմանադրությունը այնպիսի բան չէ, որ կարելի է ամեն օր փոխել, սպասենք, նայենք՝ ոնց կաշխատի, ըստ այդմ հասկանանք, թե ինչ պետք է անենք: Այսինքն ասաց ճիշտ հակառակը, ինչը տարիներ շարունակ ասում էր Սահմանադրության վերաբերյալ: Երբ ասացի, որ պետք է Սահմանադրությունը փոխենք, որ Վերին պալատ հիմնենք, ասաց՝ շատ լավ, կփոխենք Սահմանադրությունը, բայց այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի արել:

Այսինքն ամեն ինչ մնացել է խոսքի մակարդակո՞ւմ:

Ես չեմ ուզում միայն վարչապետին մեղադրել, ամբողջ հայությունն այդպես է, թե Սփյուռքում, թե Հայաստանում: Սա մի տեղի, մի համայնքի հարց չէ: Մենք անընդհատ մեծ-մեծ խոսում ենք: Ես հազար անգամ Սփյուռքում լսել եմ, երբ ասում են՝ եթե մի օր ազերիները համարձակվեն հարձակվել Արցախի վրա, ես նույն օրը ամեն ինչ կթողնեմ, օդանավ կնստեմ, կգնամ սահման և զենքը ձեռքիս կպաշտպանեմ Արցախը: Մեկ տարի առաջ պատերազմ եղավ, այդքան մարդ, որ մեծ-մեծ խոսում էր, ոչ մեկը չգնաց Արցախ, բայց խոսում են որպես մեծ հայրենասերներ: Ասում են՝ էս կանեմ, էն կնեմ, բայց ոչինչ չեն անում: Երանի իրենց ասածի 1 տոկոսը անեին, դա էլ մեծ բան կլիներ:

Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների խորհուրդ է ձևավորվել, ձեր կարծիքով ինչպիսի՞ փոփոխություններ պետք է լինեն Սփյուռքի վերաբերյալ:

Նախքան Սփյուռքի մասին ասելը Սահմանադրության մեջ շատ բաներ կան, որ պետք է փոխվեն, մանավանդ որ ներկա Սահմանադրությունը, ինչպես նախագահը հաճախ շեշտում է, մենք ունենք մի կառավարություն, որը  հավասարակշռված չէ իշխանության տարբեր թևերով: Այսինքն հավասարակշռություն չկա կառավարության, դատական իշխանության, օրենսդիր մարմնի միջև: Իշխանության երեք թևերը չեն կարողանում իրար զսպել, ամեն ինչ կենտրոնացած է մեկ անձի՝ վարչապետի ձեռքին, ինչը շատ վատ վիճակ է: Բացի այդ, պետք է Սահմանադրությունը փոխվի և անցնենք առնվազն կիսանախագահական համակարգի, ոչ թե ամենազոր վարչապետի, որն ամեն ինչ անելու իրավունք ունի և ուրիշ ոչ մի մարմին չկա, որ կարողանա հակակշռել կամ երկիր կառավարել: Այս պարագայում իրավիճակն ավելի վատ է, որովհետև ունենք Ազգային ժողով, բայց քանի որ ԱԺ մեծամասնությունը վարչապետի կուսակցությունից են, ԱԺ-ն էլ ինքնավար մի մարմին չէ, հետևում է վարչապետի հրահանգներին: Ոչ մի անկախ մոտեցում չկա ԱԺ-ի կողմից: Էլ չենք խոսում դատարանների մասին, որ անընդհատ ճնշումների ենթակա են դատավորները: Գալով Սփյուռքին, այո, Սահմանադրությունը պետք է փոխվի և սփյուռքահայերը կարողանան Հայաստան գալ, բարձր պաշտոններ զբաղեցնել: Մենք ունենք հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հայ մասնագետներ բոլոր ոլորտներում, որոնց ներուժը պետք է օգտագործել: Սա նման է նրան, որ մի աղքատ մարդ ունենա մի տուփ ոսկի և երբեք չբացի այդ տուփը և այդ ոսկիները չօգտագործի: Այսինքն մենք վատնում ենք մեր թանկարժեք ռեսուրսը: Ես զարմանում եմ, որ այս քայլերը, որ շատ անհրաժեշտ են, երբեք չեն անում: Ունենք Սփյուռքի գլխավոր հանձնակատար, և հենց ինքը պետք է այս հարցերը դնի սեղանին, վարչապետի հետ զրուցեր, Ազգային ժողով գնար, օրենք առաջարկեր: Դա էլ չի արվում: Այո, ՀՀ նախագահը ճիշտ բաներ է ասում, բայց նա իրավունք չունի օրենք առաջարկելու, իրավունք չունի Սահմանադրության փոփոխություն անելու: Այն մարդիկ, որոնք ունեն այդ իրավունքը, օրինակ, վարչապետը, չեն անում, թեև վարչապետը շատ հաճախ ասում է շատ ճիշտ բաներ Սահմանադրության վերաբերյալ: Ես որպես սփյուռքահայ ոչ իրավունք, ոչ էլ կարողություն ունեմ ՀՀ օրենքները փոխելու, Սահմանադրությունը փոխելու: Մենք ուզում ենք, որ փոխվեն, բայց Հայաստանի ղեկավարները պետք է դա անեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում