Friday, 26 04 2024
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են

Դուգինի եվրասիական ինտեգրացիոն ծրագրերը ջուրը լցվեցին, Ղազախստանն անկախություն է ուզում

Ղազախստանում երրորդ օրն է՝ հեղուկ գազի թանկացման հետ կապված հանրահավաքները չեն դադարում։ Իշխանություններն արդեն հայտարարել են վառելիքի գինը նվազեցնելու մասին, սակայն բողոքի ակցիաները չեն մարում։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանով պարետային ժամ է մտցվել Ալմաթիում և Մանգիստաու շրջանում։Նախագահը նաև ընդունել է կառավարության հրաժարականը։

Մուտքը և ելքը Ալմաթիից, որտեղ երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել, սահմանափակված է։ Գործադուլները, խաղաղ հավաքներն ու զանգվածային միջոցառումներն արգելված են: Որոշել է նաև ժամանակավորապես առգրավել Ալմաթիի և Մանգիստաու շրջանի ֆիզիկական անձանց մոտ գտնվող զենքն ու զինամթերքը։

Մանգիստաու շրջանի երկու քաղաքների բնակիչները հունվարի 2-ին փողոց էին դուրս եկել վառելիքի գները նվազեցնելու կոչով։ Ավելի ուշ բողոքի ցույցերը տարածվեցին ամբողջ Ղազախստանում։ Ցուցարարների հետ հանդիպումից հետո իշխանությունները հայտարարեցին Մանգիստաու շրջանում հեղուկ գազի գնի նվազեցման մասին, սակայն իրավիճակը չկայունացավ։ Ցուցարարների և ոստիկաների միջև բախումներ սկսվեցին:

Քաղաքագետ, ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ողջ գիշեր հետևել է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին և տպավորություն է, որ ռուսական նախագծերը ձլուզման եզրին են․«Այս ամենի հետևանքով վատ է լինելու հայկական գողապետերի, Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի համար։ Ռուսներն ուզում են Մայդան սարքել այնտեղ, օտարերկրյա  մատնահետքեր են որոնում, բայց դա անհեթեթություն է, որովհետև այդ մարդիկ բողոքում են երկրի տնտեսական անհավասարությունից, կողոպուտից, թալանից, տեղական պուտնիզիմից։Ինչպես Հայաստանում հինգերորդ շարասյունն է, այնտեղ էլ՝ Նազարբաևն է, Ռուսասատնի շահերի պաշտպանը»։

Շիրինյանի դիտարկմամբ՝ ղազախները կազատվեն Նազարբաևից, ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում նաև մեզ համար․«Սա նշանակում է, որ Դուգինի եվրասիական ինտեգրացիոն ծրագրերը ջուրը լցվեցին, որովհետև Ղազախստանն անկախություն է ուզում։ Մեր գողապետերին պետք է շնորհավորեմ, իրենց հարազատը մահվան դողէրոցքի մեջ է։ Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կկարգավորվեն առանց ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության կապանքների։ Իհարկե սա ուղղված է նաև Նազարբաևի դեմ, ինչը մեր պետության համար լավ է։ Հայաստանի ռևանշիստների ազգային հերոս Ալիևը կունենա դժվարություններ, Ղազախստանն էլ իր կողքն է այժմ։ Հիմա Ղազախստանում էլ է իշխում ռուսական մտածողությունը՝ Սորոս, արևմուտք․․․ բայց դա կապ չունի  ղազախների հետ։ Երկրում անարդարություն է, թալան։ Այնպես որ ես շնորհավորում եմ մեր գողապետերին, որ իրենց հարազատն այս վիճակում է։ Թող իրար մեռցնեն, մենք էլ պրծնենք»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Հայաստանն առանց գողապետության, հինգերորդ շարասյան ոչնչացման չի կարող ոչ մի քայլ անել այն էլ պետության համար ծանրագույն ժամանակաշրջանում․«Գողապետական հինգերորդ շարասյան ներկայացուցիչները հայ չեն, գործակալական ցանց է սա։ Թուլացավ նաև Պուտինի հարազատ թիկունքը՝ երեքից մնաց երկուսը։ Մեկը վարի գնաց, մնացին Լուկաշնեկոն ու Պուտինը՝ երկվորյակ եղբայրները։ Այստեղ էլ իրենց կրտսեր քոծերն ունեն, բայց դրանք ոչ մի արժեք չունեն»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում