Saturday, 04 07 2026
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Աշխարհաքաղաքական վառոդի նոր տակառ Հայաստանից ոչ հեռու

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել երկրով մեկ ծավալվող հանրահավաքների ֆոնին, որոնք երկու-երեք օր առաջ սկսել էին շրջաններից մեկում գազի գնի թանկացման դեմ, սակայն երեկ ըստ էության ստացել էին համապետական մասշտաբ և համալրվել քաղաքական պահանջներով, այդ թվում կառավարության հրաժարականի: Ղազախստանի նախագահը նախօրեին ելույթ ունենալով կոչ էր արել ղազախստանցիներին չտրվել «երկրի ամբողջականությունն ու միասնականությունը քանդելու նպատակ հետապնդող խմբերի կոչերին»: Թե ինչ խմբերի մասին է խոսքը, Ղազախստանի նախագահը չի մանրամասնել:

Հնարավոր է, որ նա ընդամենը դիմել է ամբողջատիրական համակարգերի ինքնապահպանման բնազդի և գիտակցության համար հատկանշական քարոզչական հնարքի, իսկ հնարավոր է նաև, որ սոցիալականն բողոքի առիթով Ղազախստանի հարցում հասունանում է քաղաքական լուրջ ալիք, որը կունենա մեծ հետևանքներ: Առայժմ շատ բարդ է ասել, թե ինչ է կատարվում Ղազախստանում և որքանով կհանդարտեցնի իրավիճակը կառավարության հրաժարականը: Պետք չէ բացառել, որ այն կարող է ոգևորել և բերել արդեն նոր, ավելի բարձր քաղաքական պահանջների: Ղազախստանում հաստատվել է պարետային ժամ, տեղեկություններ կան, որ խոշոր քաղաքներում ոստիկանական որոշ խմբեր անցել են ցուցարարների կողմը: Եթե Ղազախստանում ծավալվող զարգացումները շարունակվեն և բերեն քաղաքական փոփոխությունների, ապա անկասկած է, որ դրանք ունենալու են ոչ միայն ներքին, այլև արտաքին, միջազգային լուրջ ազդեցություն:

Առավել ևս, որ խիստ ուշագրավ է Ղազախստանում բռնկված ալիքի զուգահեռականությունը առաջիկա օրերին սպասվող ամերիկա-ռուսական, ՆԱՏՕ-Ռուսաստան ձևաչափի բանակցությունների հետ, որտեղ քննարկվելու են անվտանգային երաշխիքների հարցեր և որոնք ուղեկցվում են գրեթե վերջնագրային հռետորաբանությամբ երկու կողմից էլ: Ահա այդ ֆոնին հանկարծ բռնկում է տեղի ունենում Ղազախստանում: Այն կարող է լինել երկրորդ ճակատ Ռուսաստանի թիկունքից, չի բացառվում իհարկե նաև Ռուսաստանի բացած երկրորդ ճակատի հանգամանքը, թեև այդ առումով այնքան էլ պարզ չէ, թե Մոսկվային ինչի համար է պետք անկայունությունը Ղազախստանում՝ ԱՄՆ հետ որոշիչ բանակցությանը զուգահեռ: Հնարավոր է իհարկե, որ Ռուսաստանը կարող է այդպիսով շանտաժի ենթարկել Ղազախստանի կառավարությանը՝ թիկունքում անակնկալներ չունենալու համար: Իհարկե հնարավոր է դիտարկել ամենատարբեր վարկածններ, քանի որ մենք հասկանալիորեն չունենք ստույգ եզրակացությունների համար բավարար տեղեկատվություն:

Մի բան անկասկած է, որ ղազախ հանրության շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն այն անձնապաշտ, ամբողջատիրական համակարգի հանդեպ, որ ավելի քան երեք տասնամյակ հաստատված է այդ երկրում: Իսկ այդ դժգոհությունը կարող է լինել քաղաքական ամենատարբեր կայծերի առիթ: Այդ թվում նաև Թոււրքիայիցմ, որի համար ամերիկա-ռուսական, կամ Արևմուտք-Ռուսաստան անվտանգային բանակցությունը կարող է դիտվել ռիսկ, քանի որ պայմանավորվածության պարագայում ԱՄՆ ու ՌԴ-ն կարող են նվազեցնել Թուրքիայի մանևրի հնարավորությունը: Ըստ այմ, Անկարան կարող է օգտագործել իր ազդեցությունը թյուրքալեզու երկրներում, այդ թվում Ղազախստանում՝ մասնավորապես Ռուսաստանի հանդեպ ճնշման համար: Բոլոր դեպքերում անկասկած է, որ Ղազախստանը ևս աշխարհաքաղաքական «վառոդի» տակառ է, առավել ևս Չինաստանի հարևանությամբ, ըստ այդմ իրադարձությունները այդ երկրում կարող են ունենալ բավականին անկանխատեսելի զարգացում: Այդ ամենն անկասկած հեռու չէ Հայաստանից մի շարք առումներով, ըստ այդմ պահանջում է զգոնություն և աչալրջություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում