Sunday, 01 10 2023
Հայաստանին չի ներվելու անկախությունը, մեզ սարքելու են խորը մի գյուղ, գետտո
13:30
ԵՄ-ն ընդունել է գրեթե 10 միլիոն ուկրաինացի փախստական
13:15
Շուրջ 30 տարի անց ձերբակալվել է ռեփեր Թուփակ Շաքուրի սպանության մեջ կասկածվողը
13:00
ԱՄՆ պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել
Համազգային աղոթքի օր Արցախի համար Հոկտեմբերի 1-ին
Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան
Արցախից տեղահանվածների համար կլինի անվճար երթևեկություն․ ՀԿԵ
Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
ՄԱԿ-ի առաքելությունն այցելել է ԼՂ
11:15
ՄԱԿ-ը մոտ օրերս առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ․ Դյուժարիկ
Միջնադարյան հայկական կամուրջներ. ծավալները
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում
Ռուսաստանից ամեն ինչ կարելի է սպասել, տարբեր բնույթի գործողություններ
Եթե հայ զինվորականները հանձնեն զենքերը, ազատ կարձակվեն և կմեկնեն Հայաստան․ Հաջիև
Եթե կարողանանք մեզ ճանաչել, գուցե կարողանանք փոխել մեր պատմության ընթացքը
10:09
Ավստրալիան մոտ 1 մլրդ դոլար կծախսի ծովային դրոնների վրա
Կորսված Արցախից մայր Հայաստան
09:45
Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել սահմանափակել հազի դեմ միջոցների օգտագործումը
Ուղիղ. Սրբազան պատարագ՝ Մայր աթոռում և Համազգային աղոթք Արցախի համար
09:15
Շոլցը հայտարարել է, որ չափազանց շատ փախստականներ են ձգտում Գերմանիա գնալ
Հայաստանի վերելքի ստեղծարար հենակետերը
Վրաերթի է ենթարկվել և մահացել ծննդյան օրը
«Այս օրերին աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս»․ ԿԳՄՍ նախարար
«Դիմում ենք պատկան միջազգային կառույցներին»․ Մատենադարանի տնօրենություն
23:15
Ռումինիան հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Դանուբ գետի երկայնքով՝ բնակավայրերը պաշտպանելու համար
Արարատում դոբերմանը հարձակվել է 10-ամյա երեխայի վրա․ վիճակը գնահատվում է ծանր
«Ֆեյքերի ոհմակները հարձակվել են Google, Yandex քարտեզների վրա, Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ»․ Սամվել Մարտիրոսյան
22:30
Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը
ՌԴ ՊՆ-ն Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել

Բլինքեն-Չավուշօղլու զրույց․ Հայաստանին անհրաժեշտ է դիվանագիտական մոբիլիզացիա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի հարցը, մասնավորապես Թուրքիայի հատուկ բանագնացի նշանակումը: Հիշենք, որ Թուրքիան այդ գործընթացում հատուկ բանագնաց է նշանակել հենց Միացյալ Նահանգներում իր նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Հանգամանքը, որ ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկում է հատուկ բանագնացի նշանակումը, վկայում է թերևս այն մասին, որ Թուրքիան իր գործողությունները որոշակիորեն իսկապես համակարգում է Նահանգների հետ, ինչպես մի քանի առիթով եղավ մամուլում, այդ թվում նաև բանագնացի նշանակման առումով:

Հիշենք նաև, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը սպասվում է հունվարին Մոսկվայում, թեև հստակ չէ ժամանակացույցը: Ըստ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի ավելի վաղ արած հայտարարության, Երևանն է առաջին հանդիպման համար նախընտրել Մոսկվան: Այս ամենը վկայում է, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթաց ասվածը այդուհանդերձ լինելու է բազմաստիճան և բազմաշերտ մի գործընթաց, շատ ավելի բարդ կառուցվածքով, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Անկասկած է, որ դրանում Հայաստանը գործ ունենալու ոչ միայն Թուրքիայի, այլ թերևս ոչ պակաս՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ, առավել ևս այդ երկու տերությունների միջև ներկայիս բարդ հարաբերության պայմաններում: Սա նշանակում է, որ քաղաքական պատասխանատվության հանգամանքով հանդերձ, պաշտոնական Երևանի համար թերևս անհրաժեշտ է լինելու այդ գործընթացում օգտագործել թե հայաստանյան, թե հայկական դիվանագիտական ներուժն առավելագույնով, քանի որ գործընթացի ծավալն ու կառուցվածքը վկայում է, որ այն վեր է որևէ առանձին վերցրած քաղաքական ուժի կամ թիմի հնարավորությունից: Ընդ որում, ԱՄՆ-Թուրքիա-Ռուսաստան բազմաշերտ ու բազմաբնույթ եռանկյունից անկասկած դեռ ամբողջը չէ, քանի որ նվազագույնն առկա է և երկու խաղացող, որոնք շատ զգայուն են լինելու հայ-թուրքական հարաբերության գործընթացի հանդեպ և որոնց հանդեպ պատասխանատու դիրքորոշման հրամայական ունի նաև Հայաստանը՝ Ֆրանսիա և Իրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում