Ռազմավիրական ճանապարհով Երևան ուղևորվող ավտոբուսը շուռ է եկել վրացական Գուդաուրի գյուղից որ հեռու: 12 հոգի տուժել է:
Հայտնի է դարձել, որ ավտոբուսը ընկել է 15 մ բարձրությունից: Այդ մասին վրացական լրատվամիջոցներին հայտնել է Մցխեթ-Մտիանեթի փոխնահանգապետ Գիվի Ամիրխանաշվիլին: Իր խոսքերով` զոհվածներ չկան: Տուժածները հիմնականում կոտրվածքներ են ստացել և այժմ հոսպիտալացված են: