Monday, 15 06 2026
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը

Իրավապահ համակարգը կարող է դուրս գալ «վերահսկողությունից»

Այսօր Վանաձորի Հելիսինկյան ասոցիացիայի նախագահ Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում, անդրադառնալով Եվրախորհրդի կտտանքների կանխարգելման կոմիտեի հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Հայաստանում ոստիկանության կողմից ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը շարունակում է լուրջ խնդիր մնալ, նշեց, որ գնահատականները նույնիսկ շատ ավելի խիստ կարող էին լինել: «ՀՀ-ի իշխանությունները, ցավոք սրտի, նախորդ զեկույցից մինչև այս զեկույցը, որը երկու տարին մեկ է տեղի ունենում, եղած ժամանկահատվածում եղած փաստերի հիման վրա պատշաճ քննություն կատարելու ուղղությամբ իրական քայլեր չեն կատարել»,-նշեց Արթուր Սաքունցը:

Մեր հարցին՝ չե՞ն ուզում, թե՞ չեն կարողանում, Սաքունցը պատասխանեց, որ չեն ուզում, քանի որ քաղաքական կամք չունեն: «Բացի այդ՝ ես ուզում եմ ասել, որ քրեական քաղաքականության հիմքում բռնությունը հանդիսանում է հիմնական գործիքներից մեկը քաղաքացիների նկատմամբ: Կարող եմ նաև փաստեր բերել. առաջինը՝ ոստիկանական բաժանմունքերում քաղաքացիների նկատմամբ բռնություններն են՝ ապացույցներ հայթայթելու առումով: Եվ այդ դեպքերի վերաբերյալ քրեական գործեր չեն հարուցվում: Ավելին՝ այդ քրեական գործերի հարուցումը մերժելու որոշումները կայացնելը ևս դատական ատյաններում շատ երկար ժամանակ են պահանջվում: Այսինքն՝ խնդիրը, ոչ միայն իրավապահ մարմիններին, այլև դատական պրակտիկային է վերաբերում:

Զինված ուժերում ևս բռնությունների կամ վատ վերաբերմունքի մասին դեպքերը պատշաճ ուշադրության չեն արժանանում: Քրեակատարողական հիմնարկներում մահացության 35 դեպք էր անցյալ տարի գրանցվել, որոնք շատ ավելի աճեցին 2009թ. համեմատ: Էլ չեմ խոսում անմարդկային պայմանների,սննդի որակի և այլնի մասին: Օրինակ, պայմանականի վաղաժամկետի խնդիրները: Հոգեբուժարանների մահացության դեպքերի փաստերով քրեական գործերը որպես այդպիսին չեն բացահայտվում»,- բացատրեց Արթուր Սաքունցը:

Պատասխանելով՝ այս ամենի հետևանքը ո՞րը կարող է լինել հարցին, Սաքունցը որպես օրինակ բերեց ՀԱԿ ակտիվիստների վերջին դեպքերը և ասաց. «Իրավիճակը դեպի վատը կփոխվի: Այսինքն՝ կլինի երկիր, որը ոչ միայն չի կարողանում, այլև չի ցանկանում իր քաղաքացիների առաջ վերցրած պարտավորությունները իրականացնել:

Երկրորդը՝ իմ կարծիքով նույն իշխանական համակարգը ոստիկանությանը օգտագործում է որպես բռնության գործիք, թե քաղաքացիների նկատմամբ, թե քաղաքական նպատակներով, և այդ իրավիճակների անընդհատ շարունակության դեպքում, այսպես թե այնպես, գալու է մի պահ, որ զոհեր տան՝ իրենց բնավորության համաձայն: Առանձին նկատողություններով քրեական գործերով, զոհաբերության ճանապարհով ցույց տան, իմիտացիա ստեղծեն, թե իբր փոփոխություններ են կատարում: Բայց իրապես դրա հնարավորությունները չեն ունենալու և մի պահ, հնարավոր է, իրավապահ համակարգը դուրս գա «վերահսկողությունից»՝ նույն քաղաքական իշխանության կողմից , որովհետև իրենք զգալու են, որ իրենց զոհաբերում են»,- ավելացրեց Արթուր Սաքունցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում