Չինաստանում Արգենտինայի դեսպանը հայտնել է, որ իրենց նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը ծրագրում է ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ այցելել Պեկին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Արգենտինայի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որում իր աջակցությունն էր հայտնել Չինաստանում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերին:
Միացյալ Նահանգները դեկտեմբերի 6-ին հայտարարել էին Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը դիվանագիտական բոյկոտի ենթարկելու մասին, ինչը ենթադրում է, որ ԱՄՆ պաշտոնյաները խաղերի ժամանակ չեն այցելելու Չինաստան: Ամերիկացի մարզիկները, սակայն, խաղերին կմասնակցեն:
ԱՄՆ նախաձեռնությանն աջակցություն էին հայտնել Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և Կանադան: