Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Տնտեսական ճգնաժամը խորանում է․ Էլեկտրաէներգիայի թանկացումը սոցիալական լուրջ խնդիրներ  կառաջացնի

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ 2022թ-ի  փետրվարի 1-ից բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը ավելանալու է 1․5-ից մինչև  5․5 դրամով։ Հանձնաժողովի հիմնավորմամբ՝ համակարգում կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ 2022 թվականի փետրվարի 1-ից ՀՀ էլեկտրաէներգիայի  գործող սակագների պահպանման պարագայում կառաջանա 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք, որի առաջացման հիմնական գործոնները ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվող համաձայնագրով «Գազպրոմ Արմենիա» ընկերության ու «Հրազդան-5» կայանի նկատմամբ ունեցած հարկային  պարտավորությունների կատարումն են։

Թեմայի շուրջ  «Առաջին լրատվականը» զրուցել  է  տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։

-Պարո´ն Միքայելյան, որպես տնտեսագետ՝ ի՞նչ եք կարծում՝ հնարավոր չէր խուսափել սակագնի բարձրացումից։ Գործարար աշխարհն այս փոփոխությունը ծանր, շոկային  ընդունեց։ Ըստ Ձեզ՝ իրականում  այս թանկացումն իսկապես ցնցող ազդեցություն  կունենա՞ բիզնես գործունեության վրա։  

-Իմ դիտարկմամբ իրականում, կարծում եմ, որ այն չի կարող ցնցող, շոկային ազդեցություն ունենալ, բայց, այո´, փոքր՝ ոչ էական գների աճ սպասելի է։ Տնտեսական առկա ճգնաժամն ինչ-որ չափով կուժգնանա։ Հարկ եմ համարում, սակայն, շեշտել, որ սա առաջին հերթին ընդհանուր, համաշխարհային մասշտաբով գնաճի հետ է կապված։ Ներկայումս  բազմաթիվ  երկրներում է բարձրանում և´  էլեկտրաէներգիայի, և վառելիքի, և´ պարենի գները։ Այս պարագայում դժվար է ասել՝ կարող էինք խուսափել հոսանքի թանկացումից՝ հատկապես հաշվի առնելով, որ բավականին ժամանակ վերանորոգման նպատակով կանգնած է եղել Մեծամորի ատոմակայանի մի բլոկը, որը ամենամատչելի հոսանքի աղբյուրն է։ Մյուս կողմից՝ գիտենք, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի ՀԷԿ-ի մի մասը կորցրել ենք, և այս փաստը էականորեն նվազեցրել է մեր էներգետիկ հնարավորությունները։ Մյուս կողմից՝ գազի գինն  աճել է 10-ն անգամ և նորից կբարձրանա, թեև բանակցություներ են ընթանում, դրան զուգահեռ՝ վառելիքը ևս շարունակաբար գնաճ է գրանցում, ինչը չէր կարող այսպիսի հետևանքներ չառաջացնել։

– Թեև  որոշման մեջ  ոչ վճարողունակ և կոնկրետ չափերով սպառող բնակչության համար տարբեր գներ են սահմանվել․հայտնի է՝ հիմնական սպառողների համար ավելանալու է 5.5 դրամով,  սոցիալապես անապահով խավերի համար սակագները թողնվելու են անփոփոխ, ամսական մինչև 200 կՎտ/ժ սպառում ունեցող բնակիչների համար՝  1.5 դրամով, ամսական 201-400 կՎտժ սպառման համար` 3.5 դրամով։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս կազդի գնաճի վրա այս թանկացումը և ի՞նչ սոցիալական լուրջ խնդիրներ կառաջացնի՝ հաշվի առնելով նաև խմելու ջրի, մյուս ապրանքների գների բարձրացումը։ Արդյոք խորացող ճգնաժամը  կարո՞ղ է հանգեցնել սոցիալական բումի։

-Այո´, միանշանակ սոցիալական լուրջ խնդիրներ կառաջանան, քանի որ բնակչության զգալի մասի եկամուտները, աշխատավարձը չեն բավարարելու պահանջմունքները կատարել, վատանալու  է սոցիալական վիճակը, որոշ չափով ընկնելու է մարդկանց կյանքի որակը։ Բնակչության մի մասի մոտ  վճարողունակության  խնդիրներ են առաջանալու հաստատապես։ Սակայն, չեմ կարծում, որ սոցիալական պայթյուն հասունանա, քանի որ դրա համար քաղաքական նախադրյալներ, դրդապատճառներ են անհրաժեշտ, նաև՝ առաջնորդող ուժ կամ ուժեր  են հարկավոր, գործոններ, որոնք առայժմ չեն նշմարվում։ Սակայն չի նշանակում, որ հասարակական  դժգոհություններ, հուզումներ չեն լինի, պարտադիր կլինեն;  Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի սպառողները բոլորս ենք,  աղքատության  մակարդակը բնականանբար գնալով կավելանա, քանի որ, բացի այդ՝ արդեն ունենք պարենային 16,7տոկոս  և ընդհանուր 6,9տոկոսի գնաճ։  Այս պարագայում,սակայն, ամենակարևորը  պետք է մտածել՝ինչպես անենք, որ ճգնաժամը չխորանա, գտնենք  կարգավորման ուղիներ, աշխատանքներ տանենք հատկապես ներկրվող առաջնային անհրաժեշտության ապրանքների  գների հարցում պայմանավորվածություններ ձեռք բերելու շուրջ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում