Friday, 27 05 2022
16:20
Լուկաշենկոն Ղազախստանին, Հայաստանին և Ղրղզստանին կոչ է արել՝ պատրաստվել ճգնաժամին
16:19
ՌԴ ուժերը խոցել են Ուկրաինայի օդային թիրախները
16:10
Ուկրաինան ռուսական 1000 տանկ է ոչնչացրել
«Արցախի կարգավիճակի հարցը միայն հանրահավաքներով հնարավոր չէ լուծել, բայց Փաշինյանն էլ մեր ապագան լուծելու մանդատ չունի»
15:50
Մենք առանց հապաղելու պետք է պատասխանատվության կանչենք Ադրբեջանին՝ Արցախի դեմ չհրահրված ագրեսիայի համար. Ֆրենկ Փելոն
Իլհամ Ալիևը Զանգելանում առաջին «խելացի գյուղն» է բացել
ԱԺ արտահերթ նիստը ընդդիմության քաղաքական նահանջն է
15:30
Ճապոնիան եւ ԱՄՆ-ը վարժանքներ են անցկացրել Խաղաղ օվկիանոսում Ronald Reagan ավիակրի մասնակցությամբ
Հովհաննես Բաչկովը փայլուն հաղթանակ տարավ դուրս գալով կիսաեզրափակիչ
15:21
Եղանակը աշխարհում – Մայիսի 28, 2022
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին
15:15
Ռուսական ուժերը հրթիռակոծել են Խարկովը
15:10
Ուժեղ երկրաշարժ Է տեղի ունեցել Արեւելյան Թիմորի ափերի մոտ
Էներգետիկ նոր փազլի հայկական դետալը. ինչ է քննարկել ՌԴ փոխվարչապետն Իրանում
Հայաստանի Մ-19 հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ հաղթեց Լիբանանին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին
Արցախում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով վաղը հանրահավաք է անցկացվելու
14:20
Ուկրաինան ուտիլիզացրել է կործանված AN-225 Mria-ն
Սելջուկ Բայրաքթարը այցելել է Շուշի
14:00
Բրիտանիան առաջարկում է նոր դաշինք ստեղծել Ուկրաինայի, Թուրքիայի և Լեհաստանի միջև
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կանգնած է Արցախի ժողովրդի կողքին. Արցախի խորհրդարանականները հանդիպել են Արամ Ա.-ին
13:41
ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի միջև հակասությունները խորանում են. New York Times
Հայաստանի և Մոնտենեգրոյի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
Նախագահ Վահագն Խաչատուրյանի Դավոսյան հանդիպումները
13:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:20
ԱՄՆ-ի՝ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը պատրաստ է
Մխիթարյանի հրաժեշտի խաղը՝ «Ռոմայում»․Գրավիչ պայմանագիր հայ ֆուտբոլիստի համար
ՀՀ զինուժը վարժանքներ է անցկացրել
Հասկանում եմ, որ հայերը ՀԱՊԿ-ից ավելին են սպասում, բայց Մոսկվան չի ուզում կոնֆլիկտի գնալ Բաքվի հետ․ Նիկոլայ Սիլաև
Արցախյան հարցի լուծմամբ ոչ ոք իրեն չպետք է պարտված կամ հաղթանակած համարի․ ՀՀ նախագահի հարցազրույցը DW-ին

Նպատակ չունենք դպրոցում ունենալու երկու տնօրեն. չկա նման խնդիր. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության անդամները քննարկումներ են ունեցել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ. այն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ-ի կողմից:

Քննարկումներին մասնակցել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, Հեղինակային մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը և կրթահամալիրի տնօրեն Սուսաննա Մարկոսյանն իրենց մտահոգությունն են հայտնել նախատեսվող փոփոխությունների մի քանի կետերի վերաբերյալ:

Մասնավորապես, Մարգարիտ Սարգսյանն առաջարկել է հեղինակային կրթական ծրագիրն ավելի մանրամասն ձևակերպել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այս առնչությամբ նշել է, որ շատ հարցեր էապես կկարգավորվեն, եթե տրվի այլընտրանքային կրթության սահմանումը, և առաջարկել է միասին աշխատել այդ ուղղությամբ. «Այդ դեպքում կհասկանանք՝ որտեղ է պետք ամրագրել յուրահատկությունները: Կուսումնասիրենք նաև Ձեր կողմից ուղարկված առաջարկություններն ու հաշվի կառնենք դրանք»:

«Մեկ ձայն» ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկա են եղել ասոցիացիայի նախագահ Արամ Փախչանյանը, տնօրեն Շամամ Գևորգյանը, «Այբ» դպրոցի տնօրեն Դավիթ Սահակյանը, «Ուսում» դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը, «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի տնօրեն Մարիա Խախամյանը և «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը:

Դպրոցների կառավարման առաջարկվող նոր մոդելը, ասոցիացիայի անդամների կարծիքով, պարզաբանման կարիք ունի: Ինչպես հայտնի է, առաջարկվում է վերանայել դպրոցի տնօրենի գործառույթները` տարանջատելով բովանդակային և վարչատնտեսական խնդիրները: Դպրոցի տնօրենի վրա թողնվում է առավելապես կրթության որակի պատասխանատվությունը, իսկ շենքի և գույքի պահպանության, ֆինանսական, վարչատնտեսական պատասխանատվության գործառույթը կփոխանցվի վարչատնտեսական համակարգողին: Վարչական համակարգողը կիրականացնի մի քանի դպրոցի գույքի կառավարում, իսկ որպես բովանդակային մասի պատասխանատու` յուրաքանչյուր դպրոց կունենա առանձին տնօրեն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, պարզաբանելով խնդիրը, նշել է, որ հարցի հետ կապված՝ կա թյուրընկալում:

«Մենք բոլորովին նպատակ չունենք դպրոցում ունենալու երկու տնօրեն. չկա նման խնդիր: Դպրոցում մեկ տնօրեն է լինելու. դա բովանդակության պատասխանատուն է: Երկրորդ բլոկը` վարչական մասի համակարգումը, ավելի շատ իրականացվելու է կենտրոնացված, օրինակ՝ դպրոցի գնումները, դպրոցի հաշվապահությունն իրականացվելու են կենտրոնացված, մի մարմնի կողմից, որը կրելու է գույքի պահպանման և մնացած տեխնիկական հոգսերը: Կախված դպրոցների ծավալից՝ լինելու է տարբերակված մոտեցում»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Կողմերը քննարկել են նաև ներառական կրթությանը, ուսուցիչների ատեստավորմանը, դպրոցների տնօրենների նշանակմանն ու դրա ժամկետներին, դպրոցների տարածքների վարձակալության ժամկետներին վերաբերող հարցեր:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել են, որ մինչև օրենքի փոփոխության նախագծի վերջնական լսումները դարձյալ կունենան համատեղ քննարկումներ՝ ուսումնասիրելով խնդրահարույց կետերն ու դրանց վերաբերյալ ներկայացվող առաջարկները:

Քննարկումներին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը և վարչության այլ անդամներ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում