Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի եզրափակիչ ելույթից հետո իշխանական թիմի ներկայացուցիչները ֆեյսբուքյան գրառումներով պատասխանեցին իրենց երբեմնի թիմակցին: Պատասխանողների շարքում էր նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որի գրառումը հանրային մեծ արձագանք ստացավ: Ինչպե՞ս եք գնահատում արդեն սովորական դարձած երևույթը, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյաները սոցիալական ցանցերում են ծավալում քաղաքական և ոչ միայն քաղաքական դիսկուրսը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ:











































