Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Այս վիճակում Ամուլսարի հանքը չի շահագործվի. Կառավարությունը ի՞նչ վստահությամբ ակնկալիք ունի բաժնեմասի տեր լինելու

Վերջին շրջանում Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծի տեղեկատվության ակտիվության պակաս չկա: Նախորդ ամիս Աժ ամբիոնից ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց,որ Ամուլսարի ծրագիրը «Պետական բյուջեի մասին» օրենքում Կառավարության կողմից ներկայացվել է որպես դրական ռիսկ, եթե այն տարվա ընթացքում գործարկվի, բայց նախապատրաստական աշխատանքների համար անհրաժեշտ կլինի մեկնարկի պահից 12-ամիս ժամանակ հանքի շահագործման համար: իսկ նախորդ շաբաթ մի ուշագրավ երևույթ տեղի ունեցավ: Տնտեսական լրագրողների ակումբի կայքում հրապարակվել էր մի տեղեկություն, ըստ որի՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը պատրաստվում է վաճառել ռուսական ընկերության։

«Պետությունն այս գործարքից կստանա 20 տոկոս բաժնեմաս, որն, ամենայն հավանականությամբ, կկառավարի ՀՀ կառավարությանը պատկանող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը»: Բայց զարմանալիորեն ժամեր անց,այս տեղեկատվությունը հերքվեց: Եվ ահա օրերս պարզ դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն կարճել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված քրեական գործով վարույթը: Բնապահապանական ճակատում բուռն խոսակցություններ սկսեցին ծավալվել,որոնցում մասնավորաբար շեշտվում է,որ այսպիսով Կառավարությունն ուզում է դուռ բացի Ամուլսարի չարաբաստիկ ծրագրի իրագոծման համար:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում  բնապահպան,իրավապաշտպան Նազելի Վարդանյանը մեզ հետ զրույցում  նախ ասաց՝ քանի որ այդ տեղեկությունը հայտնվեց և նորից հերքվեց, ինչ-որ ասեմ, պետք է պայմանական  հարթության մեջ  դիտարկել:

Այնուամենայնիվ, առանց կրակ ծուխ չի լինում սկզբունքով փորձեմ գնահատական տալ, եթե տեղեկության մեջ իրականության հատիկ կա և իսկապես կա այդպիսի կազմակերպություն և պատրաստվում է Կառավարության հետ համաձայնագիր կնքել: Նրա կարծիքով, եթե ճիշտ է տեղեկությունն, ապա Կառավարությունը ինչ վստահությամբ ակնկալիք ունի բաժնեմասի տեր լինելու՝ հաշվի առնելով թե ռիսկերը, թե ոչ օրինական հիմքերը, ընդ որում՝ միջազգային կոնվենցիաներով: Մյուս կողմից, ի տարբերություն Քաջարանի, որ կայացած բիզնես է, Ամուլսարը դեռ հանք չէ և մեծ հարց է՝ ինչպես է պետությունը կարողանալու որպես երրորդ կողմ ապահովելու չեզոք փորձաքննությունը, որը դեռ արված չէ: Սա նշանակում է, որ փորձաքննության հարցը մեջտեղից հանելու են: Վարդանյանը, սակայն, համոզված է որ այս վիճակում հանքը չի շահագործվի: Հիմա էլ իրենք միջազգային կառույցների հետ գործընթացների մեջ են, բացի այդ՝ ջերմուկցիները չեն թողնի: Այս նախագծի իրականացումը Հայաստանի համար կարող է աղետաբեր լինել: Բնապահպանը հավաստիացնում է՝ եթե իսկապես ոսկու պարունակությունը բավարար լիներ, Լիդիանը կօգտագործեր՝ ունենալով բոլոր թույլտվությունները,անգամ շինարարությունը չի սկսել:

Իսկ հարցին, թե ինչ գործընթացներ կսկսեն բնապահպանները, եթե կայանա վերը նշված գործարքը, Բաղդասարյանն ասաց, որ հույս ունի՝գործը չի հասնի հանքի շահագործման, բայց եթե մինչև հիմա աձեռնպահ էին մնացել,ապա հիմա պատրաստ են գնալ անգամ ծայրահեղ քայլերի. «Միջազգային կոնվեցիաներով,արբիտրաաժով պետությանը կստիպենք կատարել բոլոր պարտավորությունները,վնասների փոխհատուցում կատարել: Մեզ ոչինչ ետ չի պահելու,գնալու ենք մինչև վերջ, եթե տեսնենք,որ իշխանությունները այդքան հայրենասիրություն չունեն և չի մտածում իր բնաշխարհի պահպանման, ժողովրդի շահերի,իրավունքների մասին»:

Մեր հարցին՝արդյոք կարճելով գործը՝ երրորդ կողմ հանդիսանալու խոչընդոտ չի լուծում Կառավարությունը, որպեսզի հետո անխոչընդոտ կարողանա իրագործել հանքի շահագործումը, մեր զրուցակիցը նշեց, որ այստեղ կեղծիք կա ակնհայտ: Նրա խոսքով՝ քրեական գործն իրականում այլ հիմքով է հարուցված, սակայն կարճվել է այլ հիմքով:« Երբեք հետազոտությունների հարցում չարաշահումների հիմքով գործ չի հարուցվել: Հարուցված է եղել դիտավորյալ ռիսկերի մասին տեղեկատվություն չտրամադրելու հիման վրա»,-ընդգծեց բնապահպանը: Այսպիսով,ըստ Վարդանյանի,հող են նախապատրաստում՝ասելու,որ չարաշահումներ են եղել:

Հարցին՝ արդյոք նախարարի փոփոխությունը կապո՞ւմ է այսպիսի զարգացումների հետ, բնապահպանը չբացառեց՝նշելով՝նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանը հստակ խոստացել էր, որ առանց փորձաքննության, հանքի շահագործում տեղի չի ունենա: Հետևաբար շատ հավանական է, որ հիմա չի համաձայնել Կառավարության պահանջին, որ, անկախ ամեն ինչից, հանքը պետք է շահագործվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում