
Դեկտեմբերի 25-ին` շաբաթ օրը, Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատելու է:
«Հարգելի՛ հայրենակիցներ, նախատոնական այս շրջանում, մտերիմների, ընկերների ու հարազատների համար նվերներ նախապատրաստելիս, մի մոռացեք այն մարդկանց մասին, ովքեր ունեն ձեր արյան կարիքը։
Ամփոփեք տարին ամենակարևոր ու բարի գործով․ նվիրեք կյանք…»,- նշում են Արյունաբանական կենտրոնից։
Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:
Արյունատվության հակացուցումներին կարելի է ծանոթանալ այստեղ։