Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Անհրաժեշտ է շատ շտապ փոփոխություններ անել օրենսդրությունում․ առկա վիճակը կարող է փակուղիներ առաջացնել ՏԻՄ կառավարման համակարգում

Հայաստանի բազմաթիվ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից բավական ժամանակ է անցել, սակայն ընտրություններից հետո տեղի ունեցող զարգացումները չեն հանդարտվում: Մինչև հիմա շատ համայնքներում ավագանիներ չեն ձևավորվել, որոշ դեպքերում դատական գործընթացներ կան, որոշ տեղերում ձայների առավելություն ստացած թեկնածուն կալանավորվել է: Շատ համայնքներում չկա կայուն մեծամասնություն, արհեստական կոալիցիաներ են ստեղծվում, որոնց մասնակցում են նաև օրերի ընթացքում ձևավորված քաղաքական ուժերը: Շատ հաճախ ոչ թե քաղաքական ուժերի թեկնածուներն են ներկայացված ավագանիներում, այլ կոնկրետ անձանց անվան շուրջ հավաքված, այսպես կոչված, քաղաքական ուժերը:

Մի շարք համայնքներում դատական վեճեր են կամ բոյկոտներ, կամ մանդատներ վայր դնելու դեպքեր՝ դելեգիտիմացնելով ընտրական գործընթացը։ Տեղական մակարդակում կոալիցիաները հանգեցնում են անարդյունավետ կառավարման, հատկապես, երբ քաղաքական մշակույթը զարգացած չէ։

Այս առնչությամբ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս իրավիճակը օրենսդրական կարգավորումներում բացի հետևանք է. «Այստեղ ոչ միայն օրենսդրության մեջ հակասությունների մասին է խոսքը, այլ նաև կայուն համակարգ ունենալու, քաղաքական խաղի կանոնների մասին: Այսինքն այն իրավիճակը, երբ ավագանիում մեկ ձայնի տարբերություն կարող է լինել, դա կայուն համակարգ չի: Այդ դեպքում տեխնիկական պատճառով որևէ համայնքի ավագանու անդամի բացակայությունը կարող է խնդիրներ առաջացնել: Դրանից բացի համայնքների խոշորացման հետ կապված  միջբնակավայրային խնդիրները  չեն հարթվում: Մյուս կողմից կուսակցությունների համար շատ կարճ ժամանակ էր և նրանք պատրաստված չէին, ուստի կուսակցական բազմազանությունը շատ քիչ եղավ, շատ դեպքերում դա ձևական էր, զուտ անունների օգտագործման հետ գործ ունեինք»,-ասաց Երիցյանը:

Նա նկատեց, որ համայնքների հիմնական մասում իրավիճակը հանդարտվել է, մի քանի համայնքում է, որ լարվածություն և չլուծված հարցեր են մնացել. «Իհարկե, ձերբակալությունները բացարձակ անընդունելի է»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում, որ շատ տեղերում մի քանի քաղաքական ուժեր միավորվում են ընդդեմ իշխանության և առավելագույն ձայներ ստացած իշխող թիմը մնում է ընդդիմության դիրքերում, Էմին Երիցյանը պատասխանեց. «Ինքը՝ համակարգը, խորհրդարանական ընտրությունների նման է՝ համամասնական ընտրակարգն է գործում: Որպեսզի դա ավելի կայուն լիներ, պետք է մեխանիզմներ մշակվեին: Օրինակ՝ Երևանում եթե որևէ ուժ 40 տոկոսից ավելի  ձայն է ստանում, բայց 50 տոկոսից չի անցնում, ապա այդ ուժին բոնուս է տրվում, որ կարողանա մեծամասնություն կազմել: Դա լուծում է: Մյուս լուծումն այն է, որ ասենք թեկնածուների 30 տոկոսն ընտրվեին մեծամասնական ընտրակարգով: Կամ որոշ երկրների նման լիներ ընտրությունների երկրորդ փուլ: Կամ համայնքի ղեկավարն ուղիղ ընտրվեր, իսկ ավագանին՝ համամասնական ընտրակարգով: Այսօրվա ՏԻՄ ընտրություններում համակարգային թերություններ կան, ու սա նաև 5 տարվա մեջ համայնքների աշխատանքի վրա է իր ազդեցությունն ունենալու, այնպես չէ, որ միայն համայնքի ղեկավար ընտրեցին և վերջ»:

Անդրադառնալով  նրան, թե սահմանադրական փոփոխությունների ժամանակ ՏԻՄ-երի մասով փոփոխությունների անհրաժեշտությանը, Էմին Երիցյանն ասաց. «Այսօրվա վիճակը նաև նախորդ անգամ սահմանադրության փոփոխությունների հետևանք է նաև, երբ գրվում է, որ համայնքի ղեկավարը կարող է ընտրվել ուղղակի և անուղղակի՝ թողնելով ԱԺ հայեցողությանը: Այսինքն ՏԻՄ-երի ընտրական համակարգը դառնում է հեղհեղուկ, որովհետև կարող է հաջորդ ԱԺ-ն որոշի, որ նորից ուղիղ ընտրական համակարգն է մտցնում: Կստացվի, որ 5 տարին մեկ կարգ է փոխվում:
Այս պահին անհրաժեշտ է շատ շտապ փոփոխություններ անել օրենսդրությունում, որպեսզի համայնքներում կայուն կառավարում ապահովվի, որովհետև առկա վիճակը կարող է փակուղիներ առաջացնել ՏԻՄ կառավարման համակարգում: Երկրորդ բլոկը, իհարկե, խոշորացումից հետո ավելի նորացված կառավարման մոդելների կիրառումն է, որովհետև ՏԻՄ-երում համայնքային ծառայողների սահմանափակված լինելը աշխատավարձերի ցածր մակարդակով, այդ ամենը չի թողնի, որ ՏԻՄ-երում ճկուն կառավարման համակարգ լինի: Պետք է շատ արագ այդ հարցերին պատասխան տալ: Հիմա, օրինակ, տարին ավարտվում է, համայնքները խոշորացվել են, բայց այյս կարճ ժամանակում անհնար է նոր բյուջեներ ընդունել: Լուծարվում են բոլոր վարչական  մարմինները համայնքներում, նորը պետք է ձևավորվի, որը պետք է օրենսդրորեն ուղեկցվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում