Monday, 29 06 2026
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

Ֆրանսիայից նշանակալի այց Հայաստան. աննախադեպ հայացք հայկական գործոնին

Հայաստան է այցելել Ֆրանսիայի նախագահի հավանական թեկնածու, ներկայումս Իլ դե Ֆրանսի քաղաքային խորհրդի նախագահ, հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վալերի Պեկրեսը: Նա պատրաստվում է դառնալ Հանրապետական կուսակցության թեկնածուն Ֆրանսիայի նախագահի ընտրությանը, հավակնելով լինել ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնի գլխավոր մրցակիցը: Վալերի Պեկրեսը ոչ միայն Ֆրանսիայի խոշորագույն կուսակցություններից մեկի ներկայացուցիչն է, այլ փաստորեն առանցքային շրջանի՝ ֆրանսիական պետականության առանցք դիտվող Իլ դե Ֆրանսի խորհրդի նախագահ, որը ներառում է Փարիզն իր արվարձաններով, ու թեև այն Ֆրանսիայի ազգային տարածքի ընդամենը երկու տոկոսն է, սակայն տնտեսա-քաղաքական նշանակությամբ այն անկասկած առանցքային շրջան է: Այսօր ըստ տարբեր հարցումների Վալերի Պեկրեսը կլինի նախագահ Մակրոնի հիմնական մրցակիցը նախագահական ընտրությունների առաջին փուլում:

Պեկրեսի հայաստանյան այցը այդ համատեքստում դառնում է իսկապես կարևոր, և առավել ինտրիգային, եթե հաշվի առնենք, որ Հայաստան էր այցելել նաև Ֆրանսիայի նախագահի թեկնածուի մեկ այլ հավակնորդ Էրիկ Զեմուրը, նախկին լրագրող, որը մտնում է քաղաքականություն և ըստ սոցհարցումների իր վարկանիշով երրորդն է Մակրոնից ու Պեկրեսից հետո: Իսկ հայացքներով սակայն Զեմուրն ըստ էության ամենածայրահեղականն է, այսպես ասած ազգայնական հակումներով, թեև ավելի շատ հանդես է գալիս ոչ թե զուտ ֆրանսիացիների, այլ քրիստոնյաների պաշտպանության դիրքերից: Հենց այդ «համատեքստում» էլ նա այցելել էր Հայաստան, անգամ լուսանկար հրապարակել հայ-թուրքական սահմանից:

Նրա այցը արժանացել էր ֆրանսիական մամուլի և հեռուստատեսության մեծ ուշադրությանը: Ինչպիսին կլինի Վալերի Պեկրեսի այցի հանդեպ ֆրանսիական մեդիաշրջանակի ուշադրությունը: Համենայն դեպս, Հայաստանում Պեկրեսի հանդեպ ուշադրությունն ունի պաշտոնական բնույթ, թեև Վալերի Պեկրեսն ինքն էլ իհարկե Հայաստանում է պաշտոնական կարգավիճակով՝ Իլ դե Ֆրանսի խորհրդի նախագահ: Նրան ընդունել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, խոսելով հայ-ֆրանսիական բարեկամության, փոխվստահության մասին: Վալերի Պեկրեսին ընդունել է նաև Հայաստանի արտգործնախարարը Արարատ Միրզոյանը:

Նախագահի ընտրության մասին որևէ խոսք բնականաբար չկա, թեև իհարկե բոլորն են հասկանում, որ թե Էրիկ Զեմուրի, թե Վալերի Պեկրեսի այցերի տողատակում հենց նախընտրական խնդիրներն են, հայկական համայնքի թվաքանակով գուցե ոչ շատ մեծ, բայց իր հեղինակությամբ, կազմակերպվածությամբ, նաև ֆրանսիական կյանքին ինտեգրվածությամբ բավականին շոշափելի և կարևոր գործոնը: Այս իմաստով ուշադրության է արժանի այն, որ կա այդ գործոնի հանդեպ որոշակի աննախադեպ վերաբերմունք, քանի որ նախկինում դժվար է հիշել, որ նախագահի ընտրությանը թեկնածուի հավակնորդները այդպիսի մեծ ուշադրության արժանացնեին Հայաստանը:

Միևնույն ժամանակ, այստեղ թերևս պետք է նկատել ընդհանրապես ֆրանսիական քաղաքականության մեջ որոշակի տրենդային ուրվագծումը՝ Հայաստանի, և Հայաստանի միջոցով ռեգիոնի հանդեպ ուշադրության իմաստով: Այս տեսանկյունից իհարկե հայկական ուշադրությունն իր հերթին թերևս պետք է կանգ առնի Ֆրանսիայի նախագահի ընտրության այսպես ասած հավասարակշռված մասնակիցների վրա, խուսափելով դառնալ ծայրահեղացված մոտեցումների «հենակետ»: Իսկ հավասարակշռությունը հիմնական հավակնորդների թերևս երկու թևում է՝ գործող նախագահ Մակրոնի և Իլ դե Ֆրանսի խորհրդի հանրապետական նախագահ Վալերի Պեկրեսի շրջանակում: Այստեղ իհարկե իր հերթին հավասարակշռված մոտեցումները շատ կարևոր են նաև թե Հայաստանի, թե ֆրանսահայության տեսանկյունից, որպեսզի Ֆրանսիայի նախագահի ընտրության հնարավոր հավակնորդներից որևէ մեկի հաղթանակի պարագայում հայկական հետաքրքրությունների շուրջ բարեկամ երկրի հետ աշխատանքի հնարավորությունը ապահովված լինի առավելագույնս լայն տարածությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում