«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝
Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հատուկ զեկուցող գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերն Ադրբեջան մուտք գործելու թույլտվություն չի ստացել։
Նշվում է, որ Շտրասերը նամակով տեղեկացրել է, որ որպես ԵԽԽՎ-ի զեկուցող՝ մուտքի արտոնագիր ստանալու նպատակով Ադրբեջանի դեսպանատանը ներկայացված դիմումը մերժվել է:
Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ մուտքի արտոնագրի տրամադրումը մերժվել է Քրոստոֆ Շտրասերի «մանդատի պատճառով».
«Գերմանիայի ցանկացած քաղաքացի կարող է այցելել Ադրբեջան: Բայց Ադրբեջանում չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին է «քաղբանտարկյալը»: ԵԽԽՎ-ն փորձում է այս ձևակերպումը կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Շտրասերի այցն անիմաստ է համարվել՝ ելնելով դրա նպատակներից: Մենք կարծում ենք, որ նրա մանդատը նման ձևակերպումներով բնութագրելն Ադրբեջանի նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորում է»:










































