Friday, 26 04 2024
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է

Սյունիքում ոստիկանական անվտանգային հատուկ ծառայություն կիրականացվի

ՀՀ վարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի որոշման համաձայն՝ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկված են պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ ՀՀ ոստիկանությունը ներկայացնում է ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Գլխավոր խնդիրը անվտանգությունն է։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա՝ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի տարածքային բաժինների ու բաժանմունքների ծառայողները, համագործակցելով ուժային մյուս կառույցների աշխատակիցների հետ, Սյունիքի մարզի բնակավայրերում 24-ժամյա ռեժիմով ապահովում են քաղաքացիների անվտանգությունը։

Հսկիչ-անցագրային կետերում ծառայություն են իրականացնում մարտական հանդերձավորմամբ ոստիկաններ։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից դրական եզրակացության հիման վրա ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա տարածքային բոլոր բաժիններին տրամադրվել են ծառայողական ամենագնացներ, տեղադրվել են անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովող ու կահավորված հենակետեր, տարածքային բաժինները վերազինվել են տեխնիկական միջոցներով։

Բացի դրանից՝ ոստիկանական շրջիկ ծառայություն է իրականացվում Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ, Վաղատուր, Ճակատեն, Ծավ, Շիկահող, Ներքին Հանդ և այլ բնակավայրերում։

Հսկիչ-անցագրային կետեր են տեղակայված նաև Երևան-Կապան ճանապարհի մի քանի հատվածներում։ Այս կետերում տարածքային բաժինների ոստիկանների հետ ծառայություն են իրականացնում նաև ոստիկանության ՊՊԳՎ Գորիսի բաժնի ու ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները։

Հսկիչ-անցագրային կետի ծառայողների կողմից իրականացվում է երթևեկության կարգավորում, ուղեկցումներ, ինչպես և վարորդներին նախազգուշացնում են սահմանային անցակետերի տեղակայման և այլընտրանքային ճանապարհների երթևեկության ուղղությունների վերաբերյալ։

Ճանապարհային ոստիկանների հատուկ ծառայության շնորհիվ ապահովվում է նաև տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ու իրականացվում են ուղեկցումներ։

Մոտ ապագայում ոստիկանության Մեղրիի բաժինը կունենա նոր, հարմարավետ ու որակյալ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած մասնաշենք, որտեղ կտեղակայվեն նաև ոստիկանական այլ ծառայություններ։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձագիտական բաժանմունքը հնարավորություն կունենա անօդաչու թռչող սարքերի միջոցով զննելու հանցագործության դեպքի վայրը։ Բացի այդ, հնարավոր կլինի տրանսպորտային միջոցները համադրելով՝ հետազոտել ճանապարհատրանսպորտային պատահարի ծագման մեխանիզմը, պարզաբանել հետքերի ուղղությամբ տրանսպորտային միջոցների շարժման հետագծերը և այլն։ Սյունիքի փորձագետները կկարողանան գազային քրոմատոգրաֆով կատարել թմրանյութերի հետազոտություն և նյութերի քանակական հաշվարկ։

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունն ու ենթակա ստորաբաժանումները այս պատվաբեր առաքելությունն իրականացնում են իրենց անմիջական պարտականություններին զուգահեռ՝ ոստիկանները կանխում և բացահայտում են հանցագործություններ, պահպանում հասարակական կարգն ու անվտանգությունը, ապահովում անվտանգ երթևեկություն և այլն։

Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, և ոստիկանության գերնպատակն է ապահովել բնակչության անվտանգությունը, կանխել անցանկալի միջադեպերի հնարավորությունը, իրենց ներկայությամբ ու ծառայությամբ հավաստել, որ ինչպես հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ սահմանային գոտիներում հանրության կենսագործունեությունն ու քաղաքացու ապահովությունը ոստիկանության ամենօրյա աչալուրջ պաշտպանության տակ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում