«Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը դիմել է ԱԺ 6 հանձնաժողովների՝ խնդրելով օրինագիծ մշակել՝ կրպակների ապամոնտաժման հարցը լուծելու համար։ «Շատ դժվար կլինի մերժել մեր խնդրանքը, քանի որ այս խնդիրն ունի արտագաղթի սպառնալիք, ազգային անվտանգության ասպեկտ։ Սա ազդելու է նաև կամայականությունների գործադրման տեսակետից նախադեպ ստեղծելու առումով։ Սա Երևանի քաղաքապետարանի կողմից անընդունելի գործելաոճ է, ապամոնտաժելու համար ավագանին չունի ընդունած որոշում»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ նախագահականում երեկ որևէ հստակ պատասխան չստանալով՝ կրպակատերը այսօր հավաքվել էին կառավարության շենքի մոտ։ Նրանք ասում էին, որ իրենց հարցի լուծման համար հստակ սկզբունք պետք է կիրառվի։










































