Saturday, 04 05 2024
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ

Հայկ Մարությանը չի կարող որևէ քաղաքական շարժում ղեկավարել, տեսակով քաղաքական չէ

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Եթե վերանանք Հայկ Մարությանի աջակիցների գրառումներից ու ՔՊ համակիրների անհաջող մեդիաարշավից, ապա կարող ենք արձանագրել, որ տեղի ունեցավ հետևյալը․

✓Երևանը Հայաստանի կեսն է բնակչությամբ, եթե ոչ ավելին։ Ո՞վ չգիտի, որ Երևանի քաղաքապետը քաղաքական պաշտոն է։ Իսկ եթե քաղաքական պաշտոն է, ապա անկախ քաղաքապետի լավ կամ վատ աշխատանքից, նա չի կարող իշխող քաղաքական թիմի անդամ չլինել։

✓ՔՊ–ն կամացից կուսակցություն է դառնում։ Սակայն ոչ թե հասկացության քաղաքագիտական իմաստով, այլ՝ հայկական ընկալմամբ(առաջնորդահպատակություն)։

✓ՔՊ–ն, չնայած ունենալով բավականաչափ ռեսուրսներ, մեդիաարշավ չի կարողանում կազմակերպել։ Կամ կազմակերպում է չափազանց ապաշնորհ կերպով, որն անգամ սկսնակ մեդիագրագետ մարդու քմծիծաղն է առաջացնում։

✓Հայկ Մարությանի լավ աշխատանքն իշխանությունը կարող էր գեներացնել յուր իմիջի շուրջ։ Ինչու՞ չարվեց, ես դա չգիտեմ։ Ինչու՞ է նման վարքագիծ՝ դա նույնպես չեմ կարող բացատրել, ինչպես չեմ կարող բացատրել Բրոունյան շարժումը։

✓Հայկ Մարությանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց հետո որևէ շարժում չի կարող սկսվել։ Աջակցող ստատուս գրողների տասը տոկոսն անգամ փողոց դուրս չեն գա։ Էս ցրտին մարդ իր սիրած աղջկան է հազիվ ժամ ու կես, երկու ժամ սպասում, ուր մնաց քաղաքական ակցիայի դուրս գա։

✓Հայկ Մարությանը ապագայում ևս չի կարող որևէ քաղաքական շարժում ղեկավարել, քանի որ նա տեսակով քաղաքական չէ, չունի քաղաքական խոսք, միտք և այլն։ Իհարկե կարող է ուժեղացնել ցանկացած կուսակցություն, ինչպես ներկայիս ՄԻՊ–ը, եթե որոշի զբաղվել քաղաքականությամբ, բայց ոչ ավելին։

✓ՔՊ–ն փորձելու է հնարավոր բոլոր մեթոդներով «զավթել» ՏԻՄ իշխանությունը։ Իսկ դա հավաստումներից մեկն է այն բանի, որ իշխող թիմը բովանդակություն չի կարող բերել դաշտ, այլընտրանքը՝ վարչական ու այլ մեթոդներով, որքան ստացվի։

Հնարավո՞ր էր ավելի զուսպ լինել։ Իհարկե հնարավոր էր։ ՔՊ–ն կարող էր ուղիղ ու բաց ասել․ քանի որ Հայկ Մարությանն այլևս քաղաքական թիմի անդամ չէ, իսկ Երևան քաղաքի քաղաքապետի պաշտոնը քաղաքական է, ապա նա պետք է հեռանա։ Սրանով, թե Ձեր նյարդերը կխնայեին, թե իրենց աջակիցներին չէին դնի ծիծաղելի, որոշ դեպքերում նաև քստմնելի կացության մեջ։

Մեդիան ստիպում է, որ շատ ֆայլեր հավաքեք, բայց ունենաք կարճ հիշողություն։

Առողջ եղեք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում