Wednesday, 01 07 2026
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան

Բոլոր բացասական կողմերով հանդերձ, շատ ողջունելի է, որ կունենանք մեր ազգային փոխադրողը. Կառավարությունը գիտակցեց դրա կարևորությունը

2021թ․ սեպտեմբերին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորը` Էյր Արաբիա ընկերության հայտարարած համատեղ ձեռնարկության կողմից գործարկվող նոր ազգային ավիաընկերությունը՝ «Ֆլայ Արնա», դեկտեմբերի 10-ին պետական գրանցում ստացավ։ Այսուհետ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն Fly Arna անվամբ կներկայանա։

Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ողջունելի քայլ է, որ կառավարությունը թեկուզ օտարերկրյա փոխադրողի հետ որոշել է գումար ներդնել, ավիաընկերություն ստեղծել, դրանով ցույց տալով, որ ավիացիան բարձր տեղ ունի մեր երկրի զարգացման մեջ. «Վերջին ութ տարիների ընթացքում նման բան չի եղել: մենք 2018-ի հեղափոխությունից հետո անընդհատ շեշտում էինք, որ բոլոր երկրներն ունեին ազգային փոխադրող, մենք չունեինք: 200 երկրների շարքում, որոնք միջազգային ավիացիոն կազմակերպության անդամ են, միայն 9-ը չունեն ազգային փոխադրող և դրանցից մեկը մենք էինք»,-ասաց նա:

Նավիկ Խաչատրյանը բացասական գնահատեց այն, որ խոսքը օտարերկրյա ընկերության հետ համատեղ ազգային փոխադրող ստեղծելու մասին է, ինչպես նաև այն, որ այդ օտարերկրյա փոխադրողը լոուքոսթեր է. «Բայց ընդհանուր առմամբ, ես այս քայլը վատ չեմ գնահատում: Եթե պետությունը գտել է նպատակահարմար, որ ավիացիան այնքան կարևոր ոլորտ է, որ կարելի է նույնիսկ ուրիշի հետ համատեղ ընկերություն ստեղծել, ես ողջունում եմ»:

Նա համոզմունք հայտնեց, որ ազգային փոխադրողի շուկա մտնելը միանշանակ կավելացնի՞ մրցակցությունը. «Իհարկե, այստեղ շատ հիմնարար, որոշ առումներով տեխնիկական շատ փորձություններ կան, բայց ես վստահ եմ, որ այդպիսի գումար ներդնողները նախօրոք մտածել են դրա մասին և ինչ-որ լուծումներ կան, որոնց մասին ես գուցե տեղյակ չեմ: Ես չեմ ուզում հիմա նշել, որ նույն լոուքոսթերի կոնցեպտով ընկերությունները չեն համագործակցում այլ ավիաընկերությունների հետ, իրենք այդպիսի շտատներ չունեն իրենց ավիաընկերության մեջ: Հետևաբար, չի կարելի ակնկալել, որ օրինակ, եթե Երևանից Եվրոպա չվերթ կատարեց, կարող է հետագայում թռչել, օրինակ, Ամերիկա: Իսկ ստանդարտ ընկերության դեպքում, հնարավոր է, որ աշխարհում գոյություն ունեցող ալյանսներից մեկի հետ պայմանավորվել և չվերթը կապել մյուս չվերթի հետ, որը Եվրոպայից թռչում է դեպի Ամերիկա:

Լոուքոսթերի պայմաններում դա հնարավոր չէ: Բայց մյուս կողմից էլ լոուքոսթերը շուկայի էժան սեգմենտը վերցնում է իրեն: Բնական է, որ կա շուկա, որովհետև Ռուսաստանն այս պահին տիրապետում է հայկական ավիափոխադրումների մոտ 70 տոկոսին: Հիմա այդ 70 տոկոսից «Ֆլայ Արնա»-ն կվերցնի իր սեգմենտը: Ուղղակի այս պահին դժվար է ասել, թե կոնկրետ որքան կվերցնի, որքանով իրեն դա կհաջողվի»,-ընդգծեց Նավիկ Խաչատրյանը:

Նա նկատեց, որ կովիդի պայմաններում, որը ուժեղ հարվածեց ավիացիային, փող ունեցող երկրները կարողացան սուբսիդավորել իրենց ազգային փոխադրողներին. «Օրինակ, ԱՄՆ-ն 2 ավիաընկերությունների յուրաքանչյուրին տվեց 5 մլրդ դոլար՝ կովիդի վնասները փոխհատուցելու համար: Եվրոպայում Գերմանիան «Լյուֆթանզա» ավիաընկերությանը 9 մլրդ դոլար հատկացրեց: Բրիտանիան «Բրիթիշ էյրվեյս»-ին 7 մլրդ դոլար հատկացրեց: Այդ երկրները գիտեն, թե ինչ է նշանակում ազգային փոխադրող ունենալն ու այն պահպանելը: Հիմա մեր դեպքում էլ պետությունը գումար ներդնելով կհասկանա, թե ինչ կարևորություն ունի 21-րդ դարում ազգային փոխադրող ունենալը: Իսկ թե հետագան ինչպիսին կլինի, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում շատ լավ, որ մենք կունենանք մեր ազգային փոխադրողը»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում