Իրաքի նախկին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Տարիկ Ազիզը, ով 2010 թ. հոկտեմբերին դատապարտվել էր մահապատժի՝ 1999 թ. մուսուլման շիաների հանդեպ հաշվեհարդար տեսնելու համար, խնդրել է արագացնել իր դատավճիռը:
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, այս մասին Տարիկ Ազիզը դիմում է գրել Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիին:
74-ամյա Տարիկ Ազիզը Սադամ Հուսեյնի մերձավորներից մեկն է եղել և նրա շրջապատում միակ քրիստոնյա պաշտոնյան: 2003 թ. ապրիլին Ազիզն ինքնակամ հանձնվել էր Իրաքի ամերիկյան հրամանատարությանը։







































