«Ասքոթ Յունայթեդ» և «Ուեմբլի» թիմերի միջև ֆուտբոլային հանդիպումը հնարավոր կլինի ուղիղ եթերով նայել Facebook-ում: Խաղը կայանալու է օգոստոսի 19-ին:
Facebook-ում առաջին անգամ ուղիղ եթերով ֆուտբոլային հանդիպման ցուցադրումն իսկական իրարանցում է առաջացրել հեռուստաընկերությունների շրջանում: Շատերը կարծում են, որ ժամանակի ընթացքում համացանցն ամբողջությամբ դուրս կմղի հեռուստատեսությունը:
Facebook-ի առավելությունն այն է, որ այստեղի լսարանն անհամեմատ ավելի մեծ է, քան աշխարհի ցանկացած հեռուստաալիքինը:









































