Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախօրեին հանդիպել է իշխող «Բաաս» կուսակցության ղեկավարության և հասարակական կազմակերպությունների հետ ու երկրում ռեֆորմներ անցկացնելու մասին քննարկում անցկացրել:
Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիայում ռեֆորմները կանցկացվեն ոչ թե միջազգային ճնշումներին ի պատասխան, այլ Սիրիայի ժողովրդի պահանջով:
Ինչպես տեղեկացնում է սիրիական SANA գործակալությունը`Ասադը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել ժամանակակից և ուժեղ պետություն, որն իրենց երկրի անկախության և արաբական միասնության պաշտպանը կլինի: Սիրիայի նախագահը կարևորել է նաև հասարակական կազմակերպությունների գործունեությունը:







































