Աֆղանստանում պայթեցվել է 2 միկրոավտոբուս: Զոհերի թիվը անցնում է 20-ը, իսկ վիրավորները 12-ն են: Ինչպես հայտնում է gazeta.ru-ն` հղում անելով տեղական իշխանություններին, զոհերի թվում կան կանայք և երեխաներ:
Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ Աֆղանստանի Գերատ շրջանում պայթեցվել է միկրոավտոբուս, որի հետևանքով առնվազն 14 մարդ զոհվել է:








































