Մուամմար Քադդաֆին, հնարավոր է, հեռանա երկրից: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները` հղում անելով բարձրաստիճան մի զինվորականի:
Միաժամանակ նշվում է, որ Լիբիայի առաջնորդը հիվանդ է և մտադիր է իշխանությունը փոխանցել արդարադատության նախարար Մուհամմադ ալ-Կամոդային: Սակայն Քադդաֆին երկիրը կլքի միայն այն դեպքում, երբ NATO-ն դադարեցնի հարձակումները, իսկ ապստամբները զինադադար հայտարարեն:
Նախօրեին Հարավաֆրիկյան Հանրապետությունից ինքնաթիռ է ժամանել Տրիպոլի, և աղբյուրի պնդմամբ, այդ ինքնաթիռով Քադդաֆին, հնարավոր է, մեկնի Վենեսուելա:
Albawaba լրատվական կայքը նշում է, որ սա Թունիսում բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է, քանի որ Վենեսուելայի իշխանությունների ներկայացուցիչները այնտեղ հանդիպել են Քադդաֆիի կողմնակիցների հետ:







































