Tuesday, 23 06 2026
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի

Առնվազն անհնասկանալի է, թե ինչու են ՄԻՊ-ն ու իրավապաշտպանները տվյալ խոսակցությունը վերագրում իրենց կամ զեկույցին․ Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Արման Թաթոյանին

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը գրել է․

Ի պատասխան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպաններ՝ Սիրանուշ Սահակյանի և Արտակ Զեյնալյանի տարածած հայտարարության՝ նշեմ, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ դեկտեմբերի 7-ին տարածած գաղտի նկարահանած տեսանյութը տարընթերցումների ևս մեկ առիթ է տվել:

Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ նախագահը երբեք կասկածի տակ չի դրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և իրավապաշտպանների կողմից 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» արտահերթ հրապարակային զեկույցը:

Երեկ տարածված տեսանյութում երիտասարդը հետաքրքրվում է Ալեն Սիմոնյանի կողմից սեպտեմբերի 14-ի ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում պատգամավոր Աննա Մկրտչյանին ուղղված ռեպլիկից և Սիմոնյանն էլ պատասխանում է հենց դրան:
«Հարց. Նման բաների մասին չենք խոսում, ճիշտ կասե՞ր ուզում եք ասել, որ էդ ինքը (նկատի է առնվում Աննա Մկրտչյանին) հնարել էր, թե Արման Թաթոյանն էր հնարել …

Ալեն Սիմոնյան- Չէ, չէ, չէ, Արման Թաթոյանը չէր հնարել, բայց էն ինչ որ ինքը (նկատի է առնվում պատգամավոր Աննա Մկրտչյանին) արեց, ոչ դա պետք չէր անել, որովհետև ես ստեղ կարող եմ ասել, որ մարդիկ կտտանքների են ենթարկվում, բայց էդ տղաները պետքա 40 օր հետո օրինակ հետ վերադառնային և ամբողջ ազգով ասել՝ գիտես ինչ իրեն բռնաբարել են և իրեն ստորացրել են հայ հասարակության մեջ էդ թեման պետքա… չեք նկարում չէ… պետքա ասես, որ չի կարելի վեր կենալ, ինքը (նկատի է առնվում Աննա Մկրտչյանին) նստել նկարագրում ա մանրամասն հայ տղամարդուն ոնց են ստորացնում, ինչու ա ինքը (նկատի է առնվում Աննա Մկրտչյանին) դա անում: Մենք գալիս ենք, ասում ենք կտտանքների են ենթարկվում, սպանում են, տանջում են, գնում ենք միջազգայինների հետ կռիվ ենք տալիս, ասում ենք հետ բերեք: Դա չի քննարկվում…»։

Առնվազն անհնասկանալի է, թե ինչու են ՄԻՊ-ն ու իրավապաշտպանները տվյալ խոսակցությունը վերագրում իրենց կամ զեկույցին, որում ներկայացված փաստերը, կրկնեմ, ԱԺ նախագահի կողմից երբևէ չի դրվել կասկածի տակ: Հիշեցնեմ նաև, որ 2021 թվականի օգոստոսի 9-ի ԱԺ նիստից հետո «Aysor.am» կայքի լրագրողի հարցին, թե ում էր ուղղված Ալեն Սիմոնյանի հնչեցրած ռեպլիկը, ՄԻՊ-ի խոսնակը համամիտ է եղել իմ մեկնաբանությանը, որ ռեպլիկն առնչվել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին, ոչ թե ՄԻՊ-ի զեկույցում ներկայացված փաստերին: (https://www.aysor.am/…/%D5%84%D4%BB%D5%8A-%D5…/1869174):

Այնուամենայնիվ շնորհակալություն ՄԻՊ-ին և իրավապաշտպաններին համատեղ հայտարարության մեջ առանց անձի գիտակցված համաձայնության նրա մասնավոր հարաբերությունները, երկխոսությունը տեսաձայնագրելն ու դա տարածելն անթույլատրելի համարելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում