Tuesday, 23 06 2026
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Երևան քաղաքի ամանորյա տոնակատարությունների խնայած միջոցները որտեղ կուղղվեն այս տարի

Օրերս Երևանի քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում է՝ այս տարի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպելու, փողոցների տոնական լուսավորություն չի լինելու, չի գործելու քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը, բայց մանուկներին ուրախացնելու համար տոնածառ տեղադրվելու է ոչ միայն Հանրապետության հրապարակում, այլ նաև մյուս վարչական շրջաններում:

Հարցումները ցույց են տալիս, որ հանրության շրջանում երևույթի նկատմամբ կարծիքներն ավելի հաճախ իրարամերժ են, սակայն հանրային-քաղաքական որոշ դեմքեր արդեն քննադատաբար են արտահայտվել քաղաքապետարանի այս որոշման հանդեպ: Ընդհանուր առմամբ այն համարում են պոպուլիստական որոշում, որը խոցելի է և´ սոցիալ-հոգեբանական և´ տնտեսական և´ քաղաքական առումներով: Ըստ նրանց դիրքորոշման՝ հոգեբանորեն սխալ է անընդհատ անբնական կերպով, երբեմն ցուցադրաբար հիշեցնել, որ դեռ պարտավոր ենք սգալ, լցնել պարտվողական զգացողություններով և ընկճել, ինչը միայն մեր թշնամական երկրների համար է ձեռնտու՝ ավելի հեշտորեն ճնշելու ամեն հարցում՝ թե´ ներքին և արտաքին քաղաքական, թե´ սահմանային հարթություններում:

Տնտեսական, հատկապես տուրիզմի զարգացման տեսանկյունից էլ ճիշտ չէ առանց լուսավորման, ոչ գրավիչ թողնել մայրաքաղաքի և մյուս քաղաքների փողոցները, զրկել գունեղ միջոցառումներից և ֆինանսական հոսքերից: Սոցիալ-հոգեբանորեն էլ անտրամաբանական ու արհեստական է, որ հրապարակներում տոնածառը չի առաջացնում տպավորություն, որ մենք մոռացել, ուրացել ենք մեր զոհերի հիշատակը, նրանց հարազատների կորստյան վիշտը արհամարհում ենք, իսկ փողոցները տոնական լուսավորումից զրկելով՝ հարգում, ըստ արժանվույն գնահատում ենք նրանց սուրբ հիշատակը, անտարբեր չենք, կիսում ենք զինվոր կորցրածների սուգը: Այս դեպքում հարց է առաջանում՝արդյոք նման ձևով արժևորումը ձևական չէ՝ զուրկ խորքային բովանդակությունից:

Երևանի քաղաքապետարանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ այս որոշմանը կողմ է: Անկեղծ ասած, կարծում եմ, որ այս տարի տոնածառ պետք է դրվի, քանի որ այն նոր կյանքի խորհրդանիշն է և երեխաներին ուրախություն պարգևող առարկա է, բայց չեմ կարծում, որ այս տարի լիովին կարող ենք նշել, մեզ մեծ ճոխություններ թույլ տալ, հակառակը՝ չափավոր և համեստ պետք է լինի ամեն ինչ, քանի որ այս տարի մենք դեռ չենք գտել բազում անհետ կորածների, չենք վերադարձրել գերիներին. բացի այդ՝ ոչ քիչ զոհեր ու գերիներ ենք ունեցել նաև այս տարի՝ ընդ որում բոլորովին վերջերս,»-պարզաբանեց ավագանու անդամը և շարունակելով նշեց, որ հաշվի է առնվել նաև, որ միջոցառումները, համերգները, ճոխ լուսավորումը շատ ծախսատար են այն դեպքում, երբ Երևանում շատ այլ հրատապ խնդիրներ կան, և այդ միջոցները կարելի է ուղղել ավելի կարևոր, հրատապ խնդիրների լուծման մեջ: Նրա տեսանկյունից՝ որոշումը բնավ էլ պոպուլիստական դրսևորում չէ կամ հանրության զգալի հատվածի կարծիքներին տուրք տալու միտում չունի, այլ նպատակ ունի միմիայն՝ երեխաներին ուրախացնելու,նրանց ամանորյա գունեղ ժամանցն ապահովելու, որպեսզի ծնողները հնարավորություն ունենան երեխաներին տոնածառների մոտ, Ձմեռ պապ, Ձյունանուշի հետ լուսանկարելու, իսկ երեխաներին ավելի շատ դա է հետաքրքրում, քան փողոցային լուսավորությունը: Աբգարյանն ասաց, որ տոնածառից բացի լինելու է ամանորյա ներկայացում, որին հավիրվելու են բոլոր առաջին-երկրորդ դասարանցիները: Մյուս կողմից՝մեր զրուցակիցը նշեց, որ ինքը չգիտի, թե քաղաքապետին կամ նրա թիմին կոնկրետ ինչն է դրդել, ինչն է հատկապես հիմք ծառայել, արդյոք դրա մեջ կա պոպուլիստական, հաճոյանալու տարր, թե սոցհարցումները, հանրային հակասական կարծիքներն են հիմք հանդիսացել: «Ես այդպիսի հանգամանքներ չեմ կարող ասել, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը չի քննարկել հարցը մյուս անդամների հետ»,-հավելեց Աբգարյանը:

Մենք հետաքրքրվեցինք, թե տոնակատարություններից խնայած միջոցները որտեղ են ուղղվելու այս անգամ: Աբգարյանն ասաց, որ անցած տարի բավականին մեծ գումար է կազմել ամանորյա ծախսերի չեղարկումը և այն գլխավորապես ուղղվել է Ստեփանակերտին, իսկ մնացած խնայողությունները ներդրվել են փոքր, հետո մեծ ավտոբուսների գնման մեջ: Ի դեպ, նա մեզ փոխանցեց, որ ուղևորավարձի թանկացման վերաբերյալ քննարկումներ չեն անցկացվել քաղաքապետարանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում